Իրանը երկօրյա հրթիռային զորավարժություններ է անցկացնում
https://parstoday.ir/hy/news/iran-i236098-Իրանը_երկօրյա_հրթիռային_զորավարժություններ_է_անցկացնում
Մեկնարկել են ԻԻՀ ՌԾՈՒ «Էղթեդար» հրթիռային զորավարժությունները՝ պաշտպանական կարողությունները ցուցադրելու և տեղական նորագույն զենքերը փորձարկելու նպատակով։
(last modified 2025-08-21T07:10:09+00:00 )
Օգոստոս 21, 2025 10:40 Asia/Tehran

Մեկնարկել են ԻԻՀ ՌԾՈՒ «Էղթեդար» հրթիռային զորավարժությունները՝ պաշտպանական կարողությունները ցուցադրելու և տեղական նորագույն զենքերը փորձարկելու նպատակով։

Iran Press գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությունները կանցկացվեն 2 օր՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսում և Օմանի ծովում՝ ցամաքային և ստորջրյա ստորաբաժանումների, թռիչքային ստորաբաժանումների, ափ-ծով հրթիռային կայանների, ծովային հրթիռային կայանների և «Ջանգյալ» ստորաբաժանումների մասնակցությամբ։

Զորավարժությունների ընթացքում նախատեսվում է օգտագործել կարճ, երկար և միջին հեռահարության թևավոր հրթիռներ՝ մակերևութային թիրախները խոցելու և ոչնչացնելու համար։

Այս զորավարժությունները հնարավորություն են՝ ցուցադրելու երկրի ներքին կարողությունները և պաշտպանական ինքնաբավությունը։