Իրանի դեսպան. Անվտանգության խորհուրդը չպետք է անտեսի Իսրայելի ապակայունացնող շարունակական քայլերը Սիրիայում
Pars Today - ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչը, նշելով, որ Սիրիայում մարդասիրական իրավիճակը շարունակում է մնալ ցավալի, ասել է. «Անվտանգության խորհուրդը չպետք է անտեսի Իսրայելի ռեժիմի ապակայունացնող շարունակական քայլերը Սիրիայում»։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Սիրիայի իրավիճակին նվիրված Անվտանգության խորհրդի նիստում կրկին ընդգծել է Անվտանգության խորհրդի կոչը՝ բոլոր տուժած համայնքներին պետք է հասանելի լինի լիարժեք, անվտանգ, արագ և անարգել մարդասիրական օգնությունը, խիստ պահպանելով մարդասիրության, չեզոքության, անաչառության և անկախության սկզբունքները։
ՄԱԿ-ում ԻԻՀ ավագ դիվանագետը, ողջունելով սիրիացի ժողովրդի նկատմամբ կիրառված բոլոր միակողմանի և անօրինական կոշտ միջոցառումների վերացումը, նշել է. պատժամիջոցները երբեք չպետք է օգտագործվեն որպես քաղաքական հարկադրանքի կամ Սիրիայի ներքին գործերին միջամտելու գործիք։