«3+3» ձևաչափը անցել է ժամանակի փորձությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i236284-3_3_ձևաչափը_անցել_է_ժամանակի_փորձությունը
Տարածաշրջանի երկրները, Բաղայիի խոսքով, եկել են եզրահանգման, որ այդ ձևաչափը պետք է ակտիվ պահել, դրա արդյունավետությունը պետք է բարձրացվի։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 26, 2025 14:34 Asia/Tehran
  • «3+3» ձևաչափը անցել է ժամանակի փորձությունը

Տարածաշրջանի երկրները, Բաղայիի խոսքով, եկել են եզրահանգման, որ այդ ձևաչափը պետք է ակտիվ պահել, դրա արդյունավետությունը պետք է բարձրացվի։

«3+3» տարածաշրջանային ձևաչափն անցել է ժամանակի փորձությունը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում «3+3» ձևաչափն ունի իր պատմությունը և ստեղծվել է տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի և Հարավային Կովկասը շրջապատող պետությունների միջև խորհրդակցությունների համար։
«Մինչ այժմ մի քանի հանդիպումներ են եղել տարբեր երկրներում, և եթե չեմ սխալվում առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Որպես տարածաշրջանային կազմակերպություն, որն աջակցում է Հարավային Կովկասի երկրների, հատկապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև վեճերի լուծմանը, այս մեխանիզմն արդեն անցել է ժամանակի փորձությունը», - նշել է Բաղային։ Նրա խոսքով անկախ Հարավային Կովկասից դուրս զարգացումներից, տարածաշրջանային երկրները եկել են այն եզրակացության, որ այդ ձևաչափը պետք է ակտիվ պահել, ուստի անհրաժեշտ է ջանքեր գործադրել վեճերի լուծման և արտատարածաշրջանային սուբյեկտների միջամտությունը կանխելու նպատակով այս մեխանիզմի արդյունավետությունը բարձրացնելու համար։