Աշ Ռեշթե. Իրանական մշակույթից բխող սնունդ
https://parstoday.ir/hy/news/iran-i236350-Աշ_Ռեշթե._Իրանական_մշակույթից_բխող_սնունդ
Pars Today - Աշնան զով օրերի մոտենալուն զուգընթաց ժամանակն է մեր սեղաններին վերադարձնել իրսնական տաք և իսկական համերը: Աշ Ռեշթեն՝ լինելով հաճելի համդրություն լոբազգիների, բուրավետ բանջարեղենի և թանի , հիանալի ընտրություն է տարվա ցուրտ եղանակները սկսելու համար:
(last modified 2025-08-28T06:58:15+00:00 )
Օգոստոս 28, 2025 10:28 Asia/Tehran
  • Աշ Ռեշթե. Իրանական մշակույթից բխող սնունդ

Pars Today - Աշնան զով օրերի մոտենալուն զուգընթաց ժամանակն է մեր սեղաններին վերադարձնել իրսնական տաք և իսկական համերը: Աշ Ռեշթեն՝ լինելով հաճելի համդրություն լոբազգիների, բուրավետ բանջարեղենի և թանի , հիանալի ընտրություն է տարվա ցուրտ եղանակները սկսելու համար:

Աշ Ռեշթեն իրանական ամենատարածված ավանդական ճաշերից մեկն է, որը ստեղծում է անմոռանալի համ՝ լոբազգիների, բուրավետ բանջարեղենի, արիշտայի և թանի համադրությամբ: Ըստ Pars Today-ի, աշռեշթեն ոչ միայն կերակուր է, այլև իրանական կոլեկտիվ մշակույթի և հիշողությունների անբաժանելի մաս: Հատկապես ձմեռային ցուրտ գիշերներին ընտանեկան հավաքույթներում , Ռամադան և Մուհարրամ ամիսներին իրանցիները այս ճաշը ուտելով զգում են սիրո և մտերմության ջերմությունը:

Ահա պատրաստման եղանակը

Աշեռեշթե պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է ոսպ, սիսեռ, լոբի, կանաչի (պրաս, մաղադանոս, համեմ, սպանախ), արիշտա, սոխ, սխտոր, թան, աղ, պղպեղ, քրքում, չորացրած անանուխ և յուղ: Նախ, նախորդ գիշերը լոբին, սիսեռը և ոսպը թրջեք և մի քանի անգամ փոխեք ջուրը։ Այնուհետև առանձին եփեք, մինչև լիովին փափկի։ Կտրատեք սոխը և տապակեք յուղի մեջ, մինչև ոսկեգույն և բուրավետ դառնա։ Սոխերածի կեսը մի կողմ դրեք զարդարանքի համար, իսկ մնացած սոխին ավելացրեք կտրատած սխտորը մի փոքր քրքումի հետ և մի քիչ տապակեք։ Այնուհետև այս խառնուրդին ավելացրեք եփած լոբին, սիսեռը, ոսպը և թողեք, որ լավ խառնվի։

Հաջորդը`, ավելացրեք կանաչին, և դա էլ եփվելուց հետո ավելացրեք արիշտան։ Արիշտան պետք է եփվի ընդամենը մի քանի րոպե, մինչև փափկի, բայց ոչ թե դառնա խյուս։ Փոքրիկ տապակի մեջ մի փոքր յուղով տապակեք չորացրած անանուխը, որպեսզի այն ազատի իր հաճելի բույրը։ Վերջում ապուրը լցրեք մատուցման ամանի մեջ և զարդարեք թանով, սոխերածով և տապակած անանուխով։

Առողջության աման

Հաճելի համից բացի, աշեռեշթեն հարուստ է սննդարար նյութերով, որոնք շատ օգտակար են օրգանիզմի համար։ Լոբազգիները, ինչպիսիք են ոսպը, սիսեռը լոբին, սպիտակուցի և մանրաթելի հարուստ աղբյուրներ են, որոնք օգնում են ամրապնդել մկանները և պահպանել առողջ մարսողական համակարգը։ Կանաչին ինչպիսիք են պրասը, մաղադանոսը, համեմը և սպանախը, հարուստ են վիտամիններով և հակաօքսիդանտներով, որոնք կարևոր դեր են խաղում իմունային համակարգի ամրապնդման գործում: Արիշտան ապահովում է ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ էներգիան և ստեղծում ավելի երկար ժամանակահատվածում կուշտ լինելու զգացողություն: Թանը նաև կալցիումի և սպիտակուցի լավ աղբյուր է, որը շատ օգտակար է ոսկորների առողջության համար։

Հետաքրքիր համտեսություն

Աշեռեշթեն ոչ միայն հագեցնող է, այլև տաքացնում է մարմինը: Եթե ​​փնտրում եք համի հետաքրքիր համադրություն սկսեք այսօր և այս իրանական համը ձեր խոհանոց բերեք: Բարի ախորժակ: