Իրանական կինոյի փայլն ԱՄՆ-ում / Համաշխարհային կինոգործիչները բարձրաձայնում են Գազայի մասին
https://parstoday.ir/hy/news/iran-i236358-Իրանական_կինոյի_փայլն_ԱՄՆ_ում_Համաշխարհային_կինոգործիչները_բարձրաձայնում_են_Գազայի_մասին
Իրանցի ռեժիսոր Հուշանգ Գոլմաքանիի նկարահանած «Ահու» իրանական ֆիլմն առաջադրվել է ԱՄՆ-ում Universal կինոփառատոնի մրցանակի։
(last modified 2025-08-28T08:39:09+00:00 )
Օգոստոս 28, 2025 12:09 Asia/Tehran
  • Իրանական կինոյի փայլն ԱՄՆ-ում / Համաշխարհային կինոգործիչները բարձրաձայնում են Գազայի մասին

Իրանցի ռեժիսոր Հուշանգ Գոլմաքանիի նկարահանած «Ահու» իրանական ֆիլմն առաջադրվել է ԱՄՆ-ում Universal կինոփառատոնի մրցանակի։

Ռեժիսոր Հուշանգ Գոլմաքանիի, պրոդյուսեր Ջավադ Նորուզբեհի, սցենարիստ Սեփիդեհ Արմանի  և գլխավոր դերակատարմամբ իրանական «Ահու» ֆիլմը ժյուրիի կողմից ներկայացվել է 19-րդ Համընդհանուր միջազգային կինոփառատոնի մրցանակի թեկնածու։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ֆիլմն ավելի վաղ մասնակցել է այլ միջազգային փառատոների, այդ թվում՝ Մոսկվայի կինոփառատոնը, Լոնդոնի ասիական-եվրոպական կինոփառատոնը (ECG), Պրահայի իրանական կինոփառատոնը, Շրի Լանկայի 10-րդ կինոփառատոնը և Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող 3-րդ համաշխարհային կինոփառատոնի մրցութային բաժինը, և արժանացել է Ռուսաստանում կայացած 20-րդ Կազանի միջազգային կինոփառատոնում «Լավագույն գլխավոր դերասան» մրցանակին:

Universal  միջազգային կինոփառատոնը կանցկացվի ԱՄՆ-ում սեպտեմբերի 25-ից 27-ը։

Իրանցի կինոռեժիսորը ներառվել է Պորտուգալիայի Արուկա կինոփառատոնի ժյուրիի կազմում

Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արուկա 23-րդ կինոփառատոնը  կանցկացվի Պորտուգալիայում սեպտեմբերի 10-ից 20-ը, և իրանցի կինոռեժիսոր Ջավիդ Սոբհանին ներկա կլինի ժյուրիի ակզմում: Ջավիդ Սոբհանին նախկինում ընդգրկված է եղել է նաև 2024 թվականի 22-րդ փառատոնի ժյուրիի կազմում: Կինոփառատոնը Պորտուգալիայի ամենահին և ամենակարևոր մշակութային միջոցառումներից մեկն է, որը հատուկ տեղ է գրավել երկրի փառատոների շարքում՝ կենտրոնանալով միջազգային կինեմատոգրաֆիկ աշխատանքների ցուցադրման և սկսնակ կինոգործիչներին ու տաղանդներին աջակցելու վրա:

Աշխարհի կինոգործիչները բարձրաձայնում են. Կինոն առանց մարդկության իմաստ չունի

Կինոգործիչները, դերասանները և համաշխարհային կինոոլորտի ակտիվիստները նամակ են հղել Վենետիկի բիենալեին և կինոփառատոնին՝ կոչ անելով կինոյի, արվեստի, մշակույթի և կրթության հաստատություններին և ոլորտներին ավելի համարձակորեն և բացահայտորեն դատապարտել Գազայում ցեղասպանությունը և Պաղեստինում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացված էթնիկ զտումները: Կինոակտիվիստներն անդրադարձել են Գազայում պատերազմի սկզբից ի վեր մոտ 250 պաղեստինցի լրագրողների զոհվելուն և արվեստի կառույցներին պատասխանատու է համարել իրազեկվածության և դիմադրության ամրապնդման համար: Նամակում ասվում է. «Այս շոուն ի վերջո պետք է դադարեցվի, մենք պետք է դադարեցնենք անտարբերությունը և ճանապարհ հարթենք դեպի իրազեկվածություն։ Կինոն առանց մարդկության գոյություն չունի»:

Նամակը ստորագրողների թվում են բրիտանացի կինոռեժիսոր Քենեթ Լոուչը և Վենետիկ 2025-ի բացման աստղ իտալացի դերասան Թոնի Սերվիլոն։