Ղանաթ․ Ճարտարագիտական գլուխգործող Իրանի սրտում
https://parstoday.ir/hy/news/iran-i236394-Ղանաթ_Ճարտարագիտական_գլուխգործող_Իրանի_սրտում
Ղանաթը կամ Քարիզը ճարտարագիտության ոլորտի ամենամեծ նվաճումներից մեկն է, որի արմատները գալիս են հին իրանական քաղաքակրթությունից: Այս ստորգետնյա ջրամատակարարման համակարգը, օգտագործելով ձգողականության ուժը, ստորգետնյա ջրերը բարձրավանդակից տեղափոխում է երկրի մակերես և չորային տարածքներ:
(last modified 2025-08-29T07:53:43+00:00 )
Օգոստոս 29, 2025 11:23 Asia/Tehran
  • Ղանաթ․ Ճարտարագիտական գլուխգործող Իրանի սրտում

Ղանաթը կամ Քարիզը ճարտարագիտության ոլորտի ամենամեծ նվաճումներից մեկն է, որի արմատները գալիս են հին իրանական քաղաքակրթությունից: Այս ստորգետնյա ջրամատակարարման համակարգը, օգտագործելով ձգողականության ուժը, ստորգետնյա ջրերը բարձրավանդակից տեղափոխում է երկրի մակերես և չորային տարածքներ:

Ղանաթները վկայում են ոչ միայն բնական պաշարները  կառավարելու Իրանի հնարամտության մասին, այլև կարևոր դեր են խաղացել քաղաքակրթությունների ձևավորման, գյուղատնտեսության զարգացման և շրջակա միջավայրի կայունության գործում։

Ղանաթների պատմական արմատները Իրանում

Իրանում ղանաթներն ունեն ավելի քան 2500 տարվա պատմություն։

Pars Today-ի տվյալներով՝ ըստ պատմական վկայությունների՝ առաջին ղանաթները կառուցվել են Աքեմենյանների ժամանակաշրջանում և արագ տարածվել ամբողջ Իրանում։ Երկրաբանության, հողի թեքության և ստորգետնյա ջրերի ռեսուրսների մանրամասն ըմբռնմամբ՝ իրանցիները կարողացել են ստեղծել ղանաթների բարդ ցանցեր, որոնցից մի քանիսը մինչ օրս գործում են։ Ղանաթների կառուցման տեխնոլոգիան տարածվել է Իրանի չոր լեռնային շրջաններում մ.թ.ա. առաջին հազարամյակի սկզբին՝ թույլ տալով այդ շրջանների գյուղացիներին զբաղվել գյուղատնետսությամբ չորային ժամանակահատվածներում, երբ մակերեսային ջուրը հասանելի չէր։ Այս ղանաթներն աստիճանաբար տարածվեցին նաև աշխարհի այլ մասերում, և այժմ դրանք կարելի է  հանդիպել Չինաստանից մինչև Մարոկկո և նույնիսկ Ամերիկա մայրցամաքում։

 Ղասբե Գոնաբադ ղանաթը Խորասան Ռազավիում

Իրանի Խորասան Ռազավի նահանգում գտնվող Ղասբե Գոնաբադ ղանաթը որը, հայտնի է որպես աշխարհի ամենահին և ամենախոր ղանաթներից մեկը, ունի ավելի քան 350 մետր խորություն:   Իրանի Յազդ քաղաքի Զարչ ղանաթը երկրի ամենաերկար ղանաթն  է և ունի ավելի քան 70 կիլոմետր երկարություն:

 2016 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն իրանական 11 ղանաթ գրանցեց Համաշխարհային ժառանգության ցանկում, ինչը վկայում է այս տեղական տեխնոլոգիայի համաշխարհային կարևորության մասին:

Յազդի Զարաջ ղանաթը

ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված ղանանթերն են Գոնաբադի Ղասբե ղանաթը, Ֆերդոսի Բալադե ղանաթը, Հասան Աբադը Զարչ ղանաթը, Մեհրիզի Միրզա Նասրալլահ ջրաղացը, Քերմանի Ջոթարը, Բամի Աքբարաբադը և Ղասեմաբադ ղանաթները, Արդեստանի Մոն ղանաթը, Սպահանի Վազվան և Մազդաբադ ղանաթները, և Արաքի Էբրահիմ Աբադ ղանաթը։ Այս ղանաթները գտնվում են  Խորասան Ռազավի, Հարավային Խորասան, Յազդ, Քերման, Մարկազի և Սպահան նահանգներում։

Արդեսթանի Մոն ղանաթը

Ղասբե Գոնբադ ղանաթը, Իրանի և աշխարհի ամենախորը ղանաթը

Ղասբե Գոնաբադ ղանաթն Իրանի և աշխարհի ամենախոր ղանաթն է, որը գտնվում է Խորասան Ռազավի նահանգում։ Այն ավելի քան 2500 տարեկան է, կառուցվել է Աքեմենյանների ժամանակաշրջանում, և դրա հորատանցքի խորությունը հասնում է ավելի քան 350 մետրի։ Այս ղանաթի երկարությունը մոտ 33 կիլոմետր է և մինչ օրս այն ջուր է մատակարարում շրջակա տարածքներին։

Ղասբե ղանաթը 2016 թվականին գրանցվել է  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

 Գոնաբադ քաղաքի ղանաթը

Ղանաթի կիրառությունները

Անցյալում ղանաթը կարևոր դեր է խաղացել Իրանում խմելու ջրի մատակարարման, գյուղատնտեսական հողերի ոռոգման, նույնիսկ տների և հասարակական շենքերի սառեցման գործում:

Յազդ (հարավային Իրան), Քերման (հարավարևելյան Իրան) և Քաշան (կենտրոնական Իրան) և նման այլ քաղաքներում քաղաքային ճարտարապետությունը նախագծվել է այնպես, որ ղանաթի ջուրն օգտագործվել է կենցաղային նպատակներով, լոգարանների, ջրամբարների և այգիների համար: Այս ցածր գնով համակարգը հնարավորություն է տվել ապրել չորային և անապատային տարածքներում և զգալիորեն նպաստել է տնտեսական և սոցիալական զարգացմանը: Քանաթը ոչ միայն ինժեներական տեխնոլոգիա է, այլև Իրանի մշակութային ինքնության մի մասը: