Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված համաձայնագրերը
https://parstoday.ir/hy/news/iran-i236428-Արմեն_Գրիգորյանը_Թեհրանում_ներկայացրել_է_օգոստոսի_8_ին_ԱՄՆ_ում_ստորագրված_համաձայնագրերը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություները չեն ոտնահարի որևէ երկրի իրավունքները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2025 09:11 Asia/Tehran
  • Արմեն Գրիգորյանը Թեհրանում ներկայացրել է օգոստոսի 8-ին ԱՄՆ–ում ստորագրված համաձայնագրերը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում կրկին ընդգծել է, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություները չեն ոտնահարի որևէ երկրի իրավունքները։ Այս մասին ասվում է ՀՀ ԱԽ քարտուղարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Իրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղարը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

«Քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում»,–ասվում է հաղորդագրության մեջ:

 Sputnik