Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը
https://parstoday.ir/hy/news/iran-i236448-Իրանի_գերագույն_առաջնորդի_խորհրդականը_ողջունել_է_խաղաղության_հաստատումն_ու_տարածաշրջանային_ուղիների_ապաշրջափակումը
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 31, 2025 03:56 Asia/Tehran
  • Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականը ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։

Արմեն Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանի հաղորդակցային ուղիների ապաշրջափակումը տեղի է ունենալու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

Քամալ Խարազին ողջունել է խաղաղության հաստատումն ու տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը` վերահաստատելով ՀՀ տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վերաբերյալ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին, ընդգծել ընթացիկ և նախանշված ծրագրերի շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը: