ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
https://parstoday.ir/hy/news/iran-i236450-ՀՀ_ԱԽ_քարտուղարը_և_Իրանի_ԱԳ_նախարարը_քննարկել_են_տարածաշրջանային_վերջին_զարգացումները
Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Օգոստոս 31, 2025 04:20 Asia/Tehran
  • ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ Արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հայտնում են ԱԽ-ից։

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԻԻՀ ԱԳ նախարարն անդրադարձել են երկկողմ բազմոլորտ համագործակցությանը, շեշտել առկա ծրագրերի իրականացումը:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված Հայաստան-Իրան երկկողմ շփումների շարունակականությունը:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներն ու ընդգծել խաղաղության պահպանման կարևորությունը: