Փեզեշքյան. ՇՀԿ գագաթնաժողովը բազմակողմանիությունն ու տարածաշրջանային փոխազդեցություններն ամրապնդելու հնարավորություն է
https://parstoday.ir/hy/news/iran-i236454-Փեզեշքյան._ՇՀԿ_գագաթնաժողովը_բազմակողմանիությունն_ու_տարածաշրջանային_փոխազդեցություններն_ամրապնդելու_հնարավորություն_է
Իրանի նախագահն ասել է. «Շանհայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է բազմակողմանիությունն ու տարածաշրջանային փոխազդեցություններն ամրապնդելու համար»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2025 06:01 Asia/Tehran
  • Փեզեշքյան. ՇՀԿ գագաթնաժողովը  բազմակողմանիությունն ու տարածաշրջանային փոխազդեցություններն ամրապնդելու հնարավորություն է

Իրանի նախագահն ասել է. «Շանհայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է բազմակողմանիությունն ու տարածաշրջանային փոխազդեցություններն ամրապնդելու համար»։

Մասուդ Փեզեշքյանն ով կիրակի առավոտյան մեկնել է Չինաստան՝ Շանհայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագորղների հետ ճեպազրույցում ասել է. «ՇՀԿ անդամ երկրներում ապրում է մոտ 2.5 միլիարդ մարդ, և այդ երկրները ներառում են տնտեսության ավելի քան 40 տոկոսը»։ 
Նա հավելել է, որ անդամ երկրների հետ հարաբերությունների բարելավումը Չինաստան կատարած իր այցի և գագաթնաժողովին մասնակցելու նպատակներից է, հավելելով․  «ՇՀԿ գագաթնաժողովը շատ կարևոր և համապատասխան հնարավորություն է բազմակողմանիությունն ու երկրների հետ տարածաշրջանային փոխազդեցությունները ամրապնդելու համար»։