Փեզեշքյան. ՇՀԿ գագաթնաժողովը բազմակողմանիությունն ու տարածաշրջանային փոխազդեցություններն ամրապնդելու հնարավորություն է
Իրանի նախագահն ասել է. «Շանհայի գագաթնաժողովը կարևոր հնարավորություն է բազմակողմանիությունն ու տարածաշրջանային փոխազդեցություններն ամրապնդելու համար»։
Մասուդ Փեզեշքյանն ով կիրակի առավոտյան մեկնել է Չինաստան՝ Շանհայի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թեհրանի Մեհրաբադ օդանավակայանում լրագորղների հետ ճեպազրույցում ասել է. «ՇՀԿ անդամ երկրներում ապրում է մոտ 2.5 միլիարդ մարդ, և այդ երկրները ներառում են տնտեսության ավելի քան 40 տոկոսը»։
Նա հավելել է, որ անդամ երկրների հետ հարաբերությունների բարելավումը Չինաստան կատարած իր այցի և գագաթնաժողովին մասնակցելու նպատակներից է, հավելելով․ «ՇՀԿ գագաթնաժողովը շատ կարևոր և համապատասխան հնարավորություն է բազմակողմանիությունն ու երկրների հետ տարածաշրջանային փոխազդեցությունները ամրապնդելու համար»։