Տեսողական ճանապարհորդություն դեպի Իրանի Չալուսի ճանապարհ՝ Արենգե գյուղից մինչև Հեսելի ճահիճ
-
Չալուսի ճանապարհը
Pars Today- Իրանի Ալբորզ լեռնաշղթայի սրտում ձգվում է Չալուսի ոլորապտույտ ճանապարհը՝ հոգեզմայլ տեսարաններով, որոնցից յուրաքանչյուրը բացահայտում է Իրանի բնության գեղեցկության նոր վարագույր։
Չալուսի ճանապարհը Հյուսիսային Իրան մուտք գործելու ամենակարևոր ճանապարհներից մեկն է՝ սկսած Ալբորզ նահանգից։ Չալուսի ճանապարհը պարզապես հաղորդակցման ուղի չէ. այն ճանապարհորդություն է դեպի մառախլապատ անտառներ, աղմկոտ գետերի, թաքնված ջրվեժներ և խաղաղ գյուղեր, որտեղ ժամանակն ավելի դանդաղ է անցնում։ Այս տեսողական ճանապարհորդության ընթացքում միացեք Pars Today-ին տեսնելու Իրանի գեղեցկությունները Չալուսի ճանապարհով՝ Ամիր Քաբիր ամբարտակից մինչև Վալաշտ լիճ, Հեսելի ճահիճից մինչև Հեզար Չամ լեռնանցք։
Ամիր Քաբիրի ամբարտակ (Քարաջի ամբարտակ)
Չալուսի ճանապարհի սկզբում Ամիր Քաբիրի ամբարտակը՝ ամբարտակի հետևում գտնվող լճի ցնցող տեսարանով, բնության սիրահարների առաջին կանգառն է։
Գեղեցիկ Արենգե գյուղը
Չալուսի ճանապարհի ոլորանների և շրջադարձերի արանքում շատ գյուղեր թաքնված են տեսադաշտից՝ ինչպես գանձ. գյուղեր՝ անաղարտ և տպավորիչ բնությամբ և պատմական հնությամբ։ Այդ գյուղերից մեկը Արենգե գյուղն է։ Արենգե գյուղի բազմաթիվ տեսարժան վայրերը շատ զբոսաշրջիկների են դրդել այցելել այս գյուղը։
Խորի ջրվեժը
Տարածաշրջանի ամենատպավորիչ ջրվեժներից մեկը գտնվում է Խոր գյուղի մոտ։ Ջրվեժ տանող արահետն անցնում է անտառի և լեռների միջով։
Հեզար Չամի լեռնանցք
Չալուսի ճանապարհի կենտրոնում գտնվող Հեզար Չամի լեռնանցքը՝ իր հայտնի ոլորաններով և լեռնային տեսարաններով, այս ճանապարհի խորհրդանիշներից մեկն է։
Հեսելի ճահիճ
Չալուսի ճանապարհի վրա՝ Սինվա գյուղի մոտ, Հեսելի ճահիճը՝ իր յուրահատուկ գույներով և խոնավ անտառային մթնոլորտով, լուսանկարչության և բնության տուրիզմի հատուկ վայր է։
Կանդալոս գյուղը
Կոջուր տանող ճանապարհին գտնվող Կանդաոլս գյուղը՝ իր մարդաբանական թանգարանով, բուժիչ բույսերով և ավանդական ճարտարապետությամբ, բնության սրտում մշակութային փորձառություն է։
Վալաշտ լիճ
Մարզանաբադի մոտ գտնվող Վալաշտ լիճը՝ իր քաղցրահամ և հանգիստ ջրով, մեր տեսողական ճանապարհորդության ավարտն է։ Այս գեղեցիկ լիճը հարմար է նավարկության և թռչունների դիտման համար։
Չալուսի ճանապարհը պարզապես տեսնել բավական չէ, այն պետք է շնչել։ Եթե դեռ չեք անցել այս ճանապարհով, մի բաց թողեք այս ճանապարհորդությունը։