Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար. Հայաստանի հետ տարանցման զարգացման հարցը օրակարգում է
Սեպտեմբեր 03, 2025 06:51 Asia/Tehran
Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղ Մալվաջերդը հայտարարել է, որ տարանցման ոլորտում Հայաստանի և այլ հարևանների հետ Իրանի փոխգործակցությունը ընդլայնվում է։
Նշելով, որ սահմանից սահման միջանցքների և այնպիսի առաջատար նախագծերի, այդ թվում՝ Ռաշտ-Աստարայի և Չաբահար-Զահեդանի ընթացքը դրական է, տիկին Մալվաջերդը ընդգծել է, որ Իրանի երկաթուղային և ճանապարհային երթուղիները կարևոր դեր են խաղում տարածաշրջանային փոխկապակցվածության հարցում։