Պատժամիջոցների պայմաններում վերջին 5 ամսվա ընթացքում Իրանի ոչ նավթային առևտուրը
https://parstoday.ir/hy/news/iran-i236618-Պատժամիջոցների_պայմաններում_վերջին_5_ամսվա_ընթացքում_Իրանի_ոչ_նավթային_առևտուրը
Իրանի գլխավոր մաքսային վարչության նախագահն անդրադարձել է վերջին 5 ամիսների ընթացքում երկրի ոչ նավթային առևտրի ծավալներին ։
(last modified 2025-09-04T07:59:02+00:00 )
Սեպտեմբեր 04, 2025 11:29 Asia/Tehran
  • Պատժամիջոցների պայմաններում վերջին 5 ամսվա ընթացքում Իրանի ոչ նավթային առևտուրը

Իրանի գլխավոր մաքսային վարչության նախագահն անդրադարձել է վերջին 5 ամիսների ընթացքում երկրի ոչ նավթային առևտրի ծավալներին ։

Իրանի գլխավոր մաքսային վարչության նախագահ Ֆարուդ Ասգարիի խոսքերով՝ չնայած պատժամիջոցներին, Իրանի ոչ նավթային առևտուրը վերջին 5 ամիսների ընթացքում կազմել է 76,539,000 տոննա,   43,940,000,000 դոլար արժեքով։

Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում ոչ նավթային առևտրից 61,333,000 տոննա, որի արժեքը կազմում է 20 միլիարդ 917 միլիոն դոլար,  բաժին է ընկել արտահանմանը։

Իրանն արտահանել է հիմնականում բնական գազ, հեղուկ պրոպան, ասֆալտ, հեղուկ բուտան և մեթանոլ։

Ֆարուդ Ասգարիի խոսքով՝ առավելագույն արտահանումը իրականացվել է դեպի  Չինաստան, Իրաք, Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Աֆղանստան, Օման և Պակիստան։