Պատժամիջոցների պայմաններում վերջին 5 ամսվա ընթացքում Իրանի ոչ նավթային առևտուրը
Իրանի գլխավոր մաքսային վարչության նախագահն անդրադարձել է վերջին 5 ամիսների ընթացքում երկրի ոչ նավթային առևտրի ծավալներին ։
Իրանի գլխավոր մաքսային վարչության նախագահ Ֆարուդ Ասգարիի խոսքերով՝ չնայած պատժամիջոցներին, Իրանի ոչ նավթային առևտուրը վերջին 5 ամիսների ընթացքում կազմել է 76,539,000 տոննա, 43,940,000,000 դոլար արժեքով։
Նա հավելել է, որ այս ժամանակահատվածում ոչ նավթային առևտրից 61,333,000 տոննա, որի արժեքը կազմում է 20 միլիարդ 917 միլիոն դոլար, բաժին է ընկել արտահանմանը։
Իրանն արտահանել է հիմնականում բնական գազ, հեղուկ պրոպան, ասֆալտ, հեղուկ բուտան և մեթանոլ։
Ֆարուդ Ասգարիի խոսքով՝ առավելագույն արտահանումը իրականացվել է դեպի Չինաստան, Իրաք, Արաբական Էմիրություններ, Թուրքիա, Աֆղանստան, Օման և Պակիստան։