Միջազգային լրահոս- Մոհսենի Էժեյի. Իրանը երբեք չի հանձնվի իմպերիալիստական ռեժիմին
Իրանի դատական համակարգի ղեկավար հոջաթոլեսլամ վալմոսլեմին Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին, Իրաքի ազգային իմաստության շարժման առաջնորդ սեյեդ Ամմար Հաքիմի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է. «Չնայած իսլամական Իրանը երբեք պատերազմ չի սկսել և երբեք չի սկսի, սակայն երբեք չի հանձնվի իմպերիալիստական ռեժիմին և միշտ զգոն է թշնամիների դավադրությունների նկատմամբ»:
Նա ասել է. «Թշնամիները դեմ են հզոր և առաջադեմ իսլամին և չեն կարող հանդուրժել մուսուլմանների իշխանությունը»:
Եվրոպացիները բողոքում են Իսրայելի հանցագործությունների դեմ
Փարիզում, Ստոկհոլմում և Լոնդոնում, հազարավոր պաղեստինցի կողմնակիցներ դուրս են եկել փողոցներ՝ դատապարտելու Իսրայելի հարձակումները Գազայի վրա՝ դրանք անվանելով «ցեղասպանություն»։
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել նախագահի իմպիչմենտի առաջարկ
Ֆրանսիական ձախակողմյան «Ըմբոստ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարել է, որ ընդդիմությունը խորհրդարան է ներկայացրել Էմանուել Մակրոնին իմպիչմենտի ենթարկելու առաջարկ։ «Մակրոնը պետք է հեռանա», - ասել է նա Լիլում կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսաստանը զգուշացրել է Եվրամիությանը
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ եվրոպական երկրները կործանման ճանապարհին են և մեղադրել է նրանց «ռասայական անհավասարությամբ և նացիզմով» վարակվելու մեջ։ Նրա խոսքով՝ եվրոպացիները խտրական քաղաքականությամբ բաժանում են երկրներն ու էթնիկ խմբերը։
Գյուղական բնակավայրերում Թրամփի ժողովրդականությունը նվազում է
Newsweek-ը գրել է. «ActiveVote-ի հարցման համաձայն՝ Դոնալդ Թրամփի զուտ ժողովրդականությունը օգոստոսի 22 տոկոսից սեպտեմբերին հասել է 14 տոկոսի։ Այս ցուցանիշը գրանցվել է գյուղական բնակավայրերում։ Գյուղացիները վճռորոշ դեր են խաղացել վերջին ընտրություններում»։
Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան ստորագրել են սահմանային անվտանգության շուրջ համագործակցության մասին համաձայնագիր
Հյուսիսային Կորեայի հանրային անվտանգության նախարարությունը և Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը ստորագրել են համաձայնագիր՝ իրավապահ մարմինների համագործակցությունը ընդլայնելու և միջազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարելու վերաբերյալ: Համաձայնագիրը նաև ներառում է երկու երկրների միջև սահմանային համակարգման ամրապնդումը: