Արաղչին դրական է գնահատել Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/iran-i236724-Արաղչին_դրական_է_գնահատել_Վիեննայում_ՄԱԳԱՏԷ_ի_հետ_բանակցությունները
Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն մոտ են երկկողմ համագործակցության նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՝ Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հետ կայացած բանակցությունների արդյունքում։ Գրում է Mehr–ը։
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 07, 2025 08:51 Asia/Tehran
  • Արաղչին դրական է գնահատել Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցությունները

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն մոտ են երկկողմ համագործակցության նոր փուլին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ՝ Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի հետ կայացած բանակցությունների արդյունքում։ Գրում է Mehr–ը։

Նախարարը բարձր է գնահատել Վիեննայում միջուկային ծրագրի շուրջ տեխնիկական բանակցությունների երրորդ փուլը, հաղորդում է Mehr–ը։
Ատոմային էներգիայի գործակալության հետ համագործակցությունը Թեհրանը դադարեցրել էր հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո: Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու առանցքային պատրվակ է դարձել ՄԱԳԱՏԷ-ի, Իսրայելի և ԱՄՆ-ի մեղադրանքները Իրանին այն հարցում, որ վերջինս զբաղվում է գաղտնի ռազմամիջուկային ծրագրի մշակմամբ: