Եմենական ԱԹՍ-ն հարվածել է Իսրայելի Ռամոն օդանավակայանին
https://parstoday.ir/hy/news/iran-i236772-Եմենական_ԱԹՍ_ն_հարվածել_է_Իսրայելի_Ռամոն_օդանավակայանին
Եմենական ԱԹՍ-ն, շրջանցելով Իսրայելի բոլոր պաշտպանական համակարգերը, հարվածել է օկուպացված տարածքների հարավում գտնվող օդանավակայանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2025 06:12 Asia/Tehran
  • Եմենական ԱԹՍ-ն հարվածել է Իսրայելի Ռամոն օդանավակայանին

Եմենական ԱԹՍ-ն, շրջանցելով Իսրայելի բոլոր պաշտպանական համակարգերը, հարվածել է օկուպացված տարածքների հարավում գտնվող օդանավակայանին։

Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ մեկ կամ մի քանի եմենական ԱԹՍ-ներ  հարվածել են օկուպացված Պաղեստինի տարածքների հարավում գտնվող Ռամոն օդանավակայանին, և միաժամանակ լսվել է ուժեղ պայթյուն։ 
Հաղորդվում է, որ հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի իսրայելցիներ։ Հարձակումը տեղի է ունեցել Իսրայելի բանակի կողմից եմենական անօդաչու թռչող սարքերի որսացման մասին հայտարարությունից մի քանի րոպե անց։
Իսրայելական հեռուստատեսությունը հայտարարել է, որ օդանավակայանը փակվել է, և բոլոր թռիչքները դադարեցվել են։
 Kan հեռուստաալիքը հաղորդել է, որ Իսրայելի ռադարները չեն կարողացել հայտնաբերել անօդաչու թռչող սարքը, և որ բանակը հետաքննում է այս հարցը։
Գործողությունը իրականացվել է Եմենի կառավարության նիստի ժամանակ  իսրայելական կործանիչների հարձակումից հետո։ Վերջին օրերին Եմենը մի քանի անգամ հարձակվել է Իսրայելիտարբեր թիրախների  վրա։