ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի հետ
Mehr գործակալությունը, հղում անելով ԻԻՀ ԱԳՆ-ին, հայտնում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային հարցը և տարածաշրջանային զարգացումները։
Ողջունելով վերջերս Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցության համաձայնագրի ստորագրումը, Գուտերեշն ընդգծել է ՄԱԿ-ի աջակցությունը Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունների շարունակմանը և դիվանագիտական գործընթացին։
Ընդգծելով Թեհրանի վճռականությունը՝ պաշտպանելու Իրանի ազգի իրավունքներն ու շահերը՝ համաձայն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի, Արաղչին կարևորել է ՄԱԿ-ի և բոլոր երկրների կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա անօրինական հարձակումները դատապարտելու հարցում հստակ և վճռական դիրքորոշման ընդունումը։
Նա նշել է, որ Եվորեռյակի կողմից Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիան անտեսելը և «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու սպառնալիքը անպատասխանատվություն է, Արաղչին հավելել է, որ նման մոտեցումը միայն կբարդացնի խնդիրը։
Նա անդրադարձել է միջուկային օբյեկտների վրա անօրինական հարձակումներից հետո երաշխիքների պարտավորությունների կատարման վերաբերյալ փոխըմբռնման հասնելու ուղղությամբ գործակալության հետ կառուցողական բանակցություններ վարելու հարցում Իրանի պատասխանատու մոտեցմանը և ընդգծել որ եվրոպական կողմերը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պետք է հասկանան ու գնահատեն այս քայլերը։
Նշելով, որ Պաղեստինում ցեղասպանությունը և Սիոնիստական ռեժիմի ռազմատենչությունը աշխարհի ամենակարևոր հարցերն են, և դատապարտելով Կատարի դեմ ռեժիմի վերջին ահաբեկչական հարձակումն, Արաղչին ընդգծել է միջազգային հանրության, ՄԱԿ-ի և անձամբ գլխավոր քարտուղարի համատեղ պատասխանատվությունը՝ ցեղասպանությունը դադարեցնելու և Իսրայելի գերիշխանությունն ու ագրեսիան զսպելու համար։