Բաղայի. Պատժամիջոցների վերականգնումը ապարդյուն կդարձնի գործակալության հետ համաձայնությունը
-
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ՝ Էսմայիլ Բաղայի
Pars Today-Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը զգուշացրել է.« Իրանի դեմ ցանկացած թշնամական գործողություն, ինչպիսին է Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումը, ապարդյուն կդարձնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ ձեռք բերված համաձայնությունը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում Իրան-ՄԱԳԱՏԷ համաձայնության շուրջ ենթադրությունների վերաբերյալ ասել է. «Միշտ չէ, որ անհրաժեշտ է նշել մի երկրի տեսակետը մի համաձայնության , մի հմաաձայնագրի տեքստի վերաբերյալ, սակայն Իրանը շեշտում է, որ Գործակալության հետ համաձայնությունը ուժի մեջ կլինի միայն մեր երկրի դեմ թշնամական գործողություններից զերծ մնալու պայմանով։
Նա հավելել է. «Իրանը և Գործակալությունը նոր պայմաններում երաշխիքների պարտավորությունները կատարելու համար մի եղանակի շուրջ համաձայնության են եկել և պարոն Գրոսին գոհունակություն է հայտնել այս համաձայնության վերաբերյալ, ուստի եվրոպական երկրների դիրքորոշումը, որ այս համաձայնությունը ամբողջական չէ, ցույց է տալիս, որ երեք եվրոպական երկրները ընդունելի չեն համարում գործակալությանը»։