«Ձգանի մեխանիզմ»․ փամփուշտ, որը կկրակի Եվրոպայի ուղղությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i237614-Ձգանի_մեխանիզմ_փամփուշտ_որը_կկրակի_Եվրոպայի_ուղղությամբ
X –ի իրանցի օգտատերերը Եվրոեռյակի կողմից «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը անվանել են ռազմավարական սխալ, որի հետևանքները ավելի շատ կազդեն Եվրոպայի, քան որևէ այլ երկրի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 01, 2025 11:40 Asia/Tehran
  • «Ձգանի մեխանիզմ»․ փամփուշտ, որը կկրակի Եվրոպայի ուղղությամբ

X –ի իրանցի օգտատերերը Եվրոեռյակի կողմից «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը անվանել են ռազմավարական սխալ, որի հետևանքները ավելի շատ կազդեն Եվրոպայի, քան որևէ այլ երկրի վրա։

 Աբոլֆազլ անունով օգտատերը գրել է. «Եվրոպան սպառնում է «Ձգանի մեխանիզմով»։ Գերմանիայում գնաճը հասել է ռեկորդային կետի, և եվրոն գտնվում է ռեցեսիայի եզրին։ Իրանի դեմ ուղղված այս քաղաքական բլեֆը միայն ցույց է տալիս Եվրոպայի անզորությունը»։
 Համեդ Ղաֆֆարին գրել է. «Արևմուտքն ակտիվացրեց «Ձգանի մեխանիզմը», բայց իրականությունն այն է, որ այսօր իրենց սեփական տնտեսությունը գտնվում է պայթյունավտանգ վիճակում. Գերմանիայում 4.2% գնաճը և Եվրագոտում ռեցեսիայի ստվերը վկայում են այս հակասության մասին»։

Անվստահության պատմական արմատները 
Հոսեյն Մալեքին անդրադարձել է պատմությանը, գրելով. «Իրաքի կողմից Իրանին պարտադրված   ութամյա  պատերազմի ընթացքում գերմանական քիմիական զենքը, ֆրանսիական կործանիչները և ամերիկյան հետախուզությունը՝ բոլորը ծառայում էին Սադդամի ռեժիմին»։

Տնտեսական հետևանքներ Եվրոպայի համար.
Սեթարե Յազդին զգուշացրել է. «Գերմանիայում, Բրիտանիայում և Ֆրանսիայում գնաճի աճը լուրջ մարտահրավեր է ստեղծել Եվրոպայի տնտեսական կայունության համար: «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումը կարող է արագացնել անկումը»:

Իրանի լուծումները. 
Պրենսա Շարիֆին  ընդգծել է միջազգային հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը. «Եվրոպայի թշնամական գործողությունները Իրանի համար հնարավորություն են՝ ստեղծել դիվանագիտական հավասարակշռություն՝ ամրապնդելով Արևելյան պայմանագրերը»։

Եվրոպայի պարտավորությունների անվավերությունը.
Էհսան Մանսուրին  անդրադարձել է Եվրոպայի գործողությունների պատմությանը և գրել. «Եվրոպան միայն արտաքուստ մնաց ՀԳՀԾ-ում։ Եվրոպայի իրավական պարտավորությունները արժեք չունեն»։
Ըստ օգտատերերի՝ «Ձգանի մեխանիզմի» ակտիվացումն  այն ժամանակ, երբ Եվրոպան բախվում է լուրջ տնտեսական մարտահրավերների, ոչ միայն քիչ ազդեցություն կունենա Իրանի վրա, այլև կարող է սրել ԵՄ ներքին ճգնաժամերը և թուլացնել նրա միջազգային դիրքերը։