Արաղչի.ԱՄՆ չափազանց պահանջները և եվրոպացիների մեղսակցությունը խոչընդոտեցին համաձայնության հասնելուն
Նշելով, որ ԱՄՆ-ի չափազանց պահանջները և եվրոպացիների մեղսակցությունը խոչընդոտեցին համաձայնության հասնելուն, ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծե; է․ «Թեհրանի համար անընդունելի է ցանկացած համաձայնագիր, որը չի ներառում Իրանի շահերը»։
Iran Press գործակալության փոխանցմամբ՝ Աբբաս Արաղչին լրագրողներին ասել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականան գերատեսչությունը մինչև վերջին պահը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկրի շահերը պաշտպանելու համար։
«Մենք տարբեր առաջարկներ ենք ներկայացրել, քննարկումներ ենք ունեցել և հաղորդագրություններ ենք փոխանակել ամերիկացիների հետ։ Սակայն Գերագույն առաջնորդի հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ ամերիկացիների հետ բանակցությունները լիակատար փակուղի են մտել»,- ասել է նա։
Արաղչին հավելել է․ «Մենք ապրել ենք այն բանաձևերի գործադրման պայմաններում, որոնք նրանք այժմ փորձում են վերակենդանացնել։ Մարդիկ կտեսնեն, որ տնտեսական բանավեճում ավելի շատ պատժամիջոցներ չեն կիրառվի, քան նախկինում կիրառվել են Միացյալ Նահանգների կողմից»։
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է, որ առաջիկայում կկայանա վերջին հանդիպումը «Ձգանի մեխանիզմի» շուրջ, և նշել, որ շաբաթվա ընթացքում բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել Իրանի և Եվրոեռյակի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրենի միջև, և փորձ է արվել փոխզիջման հասնել երկու կողմերի առաջարկների միջև, սակայն Միացյալ Նահանգների չափազանց մեծ պահանջների և եվրոպական երկրների աջակցության պատճառով մենք չկարողացանք փոխզիջման հասնել»։
Ի պատասխան այն հարցին, թե ինչ է պատրաստվում անել Իրանը պատժամիջոցների վերադարձի, Իրանի համագործակցության գործընթացի և Կահիրեի համաձայնագրի լույսի ներքո, և հոկտեմբերի 18-ին, որը ՀԳՀԾ-ի և 2231 բանաձևի ավարտն է, Արաղչին ասել է. «Մենք նոր պայմանների առջև ենք կանգնած և՛ Անվտանգության խորհրդում, և՛ ՄԱԿ-ում, և՛ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունում։ Այժմ այս հարցերը պետք է քննարկվեն և քննվեն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդում և նրա միջուկային կոմիտեում, և մենք կիրականացնենք այն ամենը, ինչ պահանջում են մեր երկրի շահերը՝ հաշվի առնելով պայմանների ամբողջությունը»։