Բաղայի. Արևմտյան Ասիայի գործերին Եվրոպայի միջամտությունը չի լուծի այս մայրցամաքի ներքին խնդիրները
https://parstoday.ir/hy/news/iran-i237830-Բաղայի._Արևմտյան_Ասիայի_գործերին_Եվրոպայի_միջամտությունը_չի_լուծի_այս_մայրցամաքի_ներքին_խնդիրները
Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության համատեղ հայտարարության մեջ արված միջամտողական ​​պնդումները համարել է «լիովին մերժված» և զգուշացրել է տարածաշրջանում որոշ եվրոպական երկրների պառակտիչ մոտեցման մասին։ 
(last modified 2025-10-07T12:57:31+00:00 )
Հոկտեմբեր 07, 2025 16:27 Asia/Tehran
  • Բաղայի. Արևմտյան Ասիայի գործերին Եվրոպայի միջամտությունը չի լուծի այս մայրցամաքի ներքին խնդիրները

Pars Today – Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Պարսից ծոցի համագործակցության խորհրդի և Եվրամիության համատեղ հայտարարության մեջ արված միջամտողական ​​պնդումները համարել է «լիովին մերժված» և զգուշացրել է տարածաշրջանում որոշ եվրոպական երկրների պառակտիչ մոտեցման մասին։ 

«Էսմայիլ Բաղային» ընդգծելով Իրանի անվիճելի ինքնիշխանությունը Մեծ Թոնբ, Փոքր Թոնբ և Բումուսա կղզիների նկատմամբ, ասել է․ «Անհիմն պնդումների կրկնությունը իրավական արժեք չունի և չի փոխելու պատմական և աշխարհագրական իրողությունները»։

Նա Եվրամիության միջամտությունը Իրանի պաշտպանական և միջուկային հարցերին անվանել է ապարդյուն քայլ և նշել. «Տարածաշրջանին իրենց քաղաքական նպատակները պարտադրելու փոխարեն, եվրոպական երկրները պետք է լուծեն իրենց ներքին ճգնաժամերը և քաղաքական անգործունեությունը»։

Բաղայի Համանեն նաև բարձր է գնահատել արտատարածաշրջանային միջամտությունը դատապարտելու երկրի ներսում և դրսում իրանցիների դիրքորոշումը և Պարսից ծոցի հարավային երկրներին կոչ է արել անհիմն պնդումները կրկնելու փոխարեն կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցության ընդլայնման, և խաղաղության ու կայունության դեմ ուղղված հիմնական սպառնալիքի, այն է սիոնիստական ​​ռեժիմի դեմ պայքարի վրա։

Նրա խոսքով՝ որոշ եվրոպական պետությունների այդ թվում՝ Գերմանիայի և Ֆրանսիայի, ոչ անկախ և կողմնակալ գործունեությունը վկայում է Իրանի և ամբողջ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ նրանց երկստանդարտ և խաբուսիկ քաղաքականության մասին։