Սիրիայի նոր խորհրդարան. թույլ ներկայացությո՞ւն, թե՞ Ջոլանիի իշխանության օրինականացում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i237862-Սիրիայի_նոր_խորհրդարան._թույլ_ներկայացությո_ւն_թե_Ջոլանիի_իշխանության_օրինականացում
Քաղաքական փորձագետները հայտարարում են, որ սիրիական ընտրությունները եղել են շոու։ Վերջերս Սիրիայում կայացած անուղղակի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով կին թեկնածուներից հաղթել են միայն երեքը, իսկ փոքրամասնությունների ներկայացուիցիչների, այդ թվում՝ քրիստոնայների  թիվը շատ փոքր է եղել։
(last modified 2025-10-08T06:51:17+00:00 )
Հոկտեմբեր 08, 2025 10:21 Asia/Tehran
  • Սիրիայի նոր խորհրդարան. թույլ ներկայացությո՞ւն, թե՞ Ջոլանիի իշխանության օրինականացում

Քաղաքական փորձագետները հայտարարում են, որ սիրիական ընտրությունները եղել են շոու։ Վերջերս Սիրիայում կայացած անուղղակի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով կին թեկնածուներից հաղթել են միայն երեքը, իսկ փոքրամասնությունների ներկայացուիցիչների, այդ թվում՝ քրիստոնայների  թիվը շատ փոքր է եղել։

Հղում անելով Al Jazeera-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Սիրիայի բարձրագույն խորհրդարանական ընտրական հանձնաժողովի խոսնակ Նավար Նաջմեն ասել է, որ խորհրդարանում կանանց թիվը «համաչափ չէ սիրիական հասարակությունում կանանց կարգավիճակին և քաղաքական, տնտեսական ու սոցիալական կյանքում նրանց դերին»։ Նրա խոսքով՝ անուղղակի քվեարկությամբ ընտրված 119 անդամներից միայն չորս տոկոսն են կանայք, և հաղթողների թվում միայն երկու քրիստոնյա է, ինչը մտահոգություններ է առաջացրել։ Սիրիայի ընտրական հանձնաժողովի խոսնակը քրիստոնյաների ներկայությունը թույլ է անվանել՝ հաշվի առնելով Սիրիայում քրիստոնյա բնակչության համամասնությունը։

Քաղաքական քննադատները նշում են, որ իրական ժողովրդավարական փոփոխությունների համար ճանապարհ հարթելու փոխարեն, այս գործընթացը իշխանությունը կենտրոնացնում է Սիրիայի նոր կառավարիչների ձեռքում։

Արևմտյան Ասիայի հարցերով փորձագետ Ջալալ Չերաղին ասում է, որ ընտրությունների հիմնական նպատակը Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մոհամմադ ալ-Ջոլանիին և նրա ղեկավարած ռեժիմին լեգիտիմացնելն էր, և որ դա պետք է դիտարկել որպես Սիրիայի ներսում և դրսում պաշտոնական կերպար ստեղծելու փորձ։

Նրա խոսքով՝ նման ընտրությունների միջոցով Ջոլանին փորձում է իրեն և իր ռեժիմը ներկայացնել որպես ժողովրդական աջակցություն ունեցող քաղաքական կառույց, սակայն հիմնական խնդիրը ժողովրդի շատ ցածր մասնակցությունն էր ընտրություններին, քանի որ դրանք ո՛չ ազատ էին, ո՛չ էլ մրցակցային, այլ ցուցադրական և նախապես պլանավորված։

Ռազմավարական փորձագետ Ամեր ալ-Սաբայլեն France 24-ին տված հարցազրույցում Սիրիայի խորհրդարանական ընտրությունները համարել է ընդամենը խորհրդանշական քայլ, որը չի արտացոլում բոլոր սիրիացիների և երկրի բոլոր շրջանների իրականությունը։

Քաղաքական փորձագետ Սեյեդ Մահդի Թալեբին, հիշեցնելով, որ Ջոլանին անդամակցել է «Ալ-Ղաիդային» և ԻԼԻՊ-ին, մի հոդվածում գրել է. «Սիրիայում միապետության վերականգնումը հնարավոր չէ, բայց էմիրության ձևավորումը և այն ժառանգական դարձնելը հնարավոր է: Ջոլանին փորձում է իշխանությունը ինստիտուցիոնալացնել իր և իր ընտանիքի ձեռքում»:

Նա նշել է․ «Ջոլանին մի քանի մարդու է նշանակել տարածաշրջանային ընտրական խորհուրդներում՝ շրջանցելով ժողովրդին։ Ընտրելով մարդկանց՝ խմբերն ու տարածաշրջանները ներկայացնելու համար, նա փորձում է վահան ստեղծել ժողովրդական պահանջների և բողոքների դեմ։ Այս կառուցվածքում մարդիկ փոխարինվում են վարձկան և հնազանդ ներկայացուցիչներով։ Ձևավորված խորհրդարանը ո՛չ ընտրվում է ժողովրդի կողմից, ո՛չ էլ որևէ լիազորություն ունի։ Դրա դերը խորհրդատվական և արարողակարգային է։ Ջոլանին իշխանության է եկել կուլիսներում կնքված համաձայնությունների հիման վրա։ Նա և իր 20-30 հազար աշխարհազորայինները չունեն Սիրիան անվտանգության առումով կառավարելու կարողություն և ուրիշների իշխանության ցուցադրությունն են»։

Սիրիայում ՄԱԿ-ի դեսպան Գեյր Պեդերսենը խոստովանել է, որ Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավար Մոհամմեդ Ալ-Ջոլանին պատրաստ չէ իրականացնել անվտանգության բարեփոխումներ, և որ զինված խմբավորումները վերահսկելու նրա անկարողությունը հանգեցրել է լայնածավալ անվստահության։ Պեդերսենը հավելել է. «Սիրիան գտնվում է «սրի սայրի» վրա և կարիք ունի «ընթացակարգերի շտկման»։