Իրանն անդամակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի խորհրդատվական կոմիտեին
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի միաձայն որոշման հիմամբ՝ Աֆսանե Նադիփուրն Իրանի կողմից ընտրվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի խորհրդատվական կոմիտեի անդամ։
Աֆսանե Նադիփուրը Դանիայում Իրանի նախկին դեսպանն է և երկար տարիների փորձ ունեցող դիվանագետ։
ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ալի Բահրեյնին X-ում շնորհավորելով Աֆսանե Նադիփուրին՝ ընտրվելու կապակցությամբ, գրել է. «ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի ստեղծումից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Իրանի ներկայացուցիչը դառնում է Մարդու իրավունքների խորհրդի խորհրդատվական կոմիտեի անդամ»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի խորհրդատվական կոմիտեն բաղկացած է ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային խմբերի 18 անկախ փորձագետներից, որոնք հանդես են գալիս որպես Մարդու իրավունքների խորհրդի մտավորական թև։