Թեհրանն ու Մոսկվան բանակցություններ են վարել փոքրածավալ ռեակտորների զարգացման շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i237906-Թեհրանն_ու_Մոսկվան_բանակցություններ_են_վարել_փոքրածավալ_ռեակտորների_զարգացման_շուրջ
Pars Today - «Ռոսատոմ» ընկերության պատվիրակությունը հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնյաների հետ և  մտքեր փոխանակել տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ փոքրածավալ ռեակտորների վերաբերյալ։
(last modified 2025-10-09T12:35:23+00:00 )
Հոկտեմբեր 09, 2025 16:05 Asia/Tehran
  •  Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի և «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկիի հանդիպումը
    Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի և «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկիի հանդիպումը

Pars Today - «Ռոսատոմ» ընկերության պատվիրակությունը հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնյաների հետ և  մտքեր փոխանակել տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ փոքրածավալ ռեակտորների վերաբերյալ։

Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալությանը, «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի միջազգային հարաբերությունների գծով փոխտնօրեն Նիկոլայ Սպասսկիի գլխավորած ռուսական պատվիրակությունը չորեքշաբթի օրը ժամանել է Թեհրան և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնյաների հետ մանրամասն բանակցություններ է վարել տարբեր միջուկային ոլորտների, այդ թվում՝ փոքրածավալ ռեակտորների հարցում համագործակցության զարգացման և 1250 ՄՎտ հզորությամբ ռեակտորների կառուցման վերաբերյալ։

Իրանի փոխնախագահ, Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի անցյալ շաբաթ Ռուսաստան կատարած այցից և այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ նրա հանդիպումներից հետո ստորագրվել են երկու համագործակցության փաստաթղթեր՝ փոքրածավալ ռեակտորների (SMR) և Իրան-Հորմոզ ատոմակայանների նախագծերի, այդ թվում՝ 25 միլիարդ դոլար արժողությամբ 1250 մեգավատ հզորությամբ չորս ռեակտորների վերաբերյալ։ Այս նախագծերը հատուկ ռազմավարական և տնտեսական նշանակություն ունեն երկկողմ համագործակցության մեջ։

Այս համաձայնագրերից հետո «Ռոսատոմ»-ի պատվիրակությունը հանդիպել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնյաների հետ և մտքեր փոխանակել տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես՝ փոքրածավալ ռեակտորների և 1250 մեգավատ հզորությամբ ռեակտորների վերաբերյալ։ Նոր համաձայնագրերը հիմք են հանդիսանում համագործակցության հետագա ընդլայնման համար, մասնավորապես՝ առաջադեմ ռեակտորների նախագծման և կառուցման ոլորտում։

Այս այցի ընթացքում Սպասկին հանդիպել և զրուցել է նաև Մոհամմադ Էսլամիի հետ։ Երկու կողմերը, անդրադառնալով միջուկային ոլորտում առկա համագործակցությանը, ընդգծել են համատեղ նախագծերի իրականացումը արագացնելու անհրաժեշտությունը։ Որոշվել է նաև, որ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գործադիր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը մոտ ապագայում կայցելի Իրան՝ համաձայնեցված հարցերին հետևելու և Բուշեհրի ատոմակայանի 2-րդ և 3-րդ բլոկների կառուցման ընթացքին տեղում ծանոթանալու համար։

Վերջին օրերին ուժի մեջ է մտել Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև կնքված համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը՝ Ռուսաստանի Պետդումայի կողմից վավերացվելուց հետո։ Այս համաձայնագրի համաձայն՝ երկու երկրները կունենան լայնածավալ և երկարաժամկետ համագործակցություն ռազմավարական ոլորտներում։ Այս համաձայնագրի 23-րդ հոդվածը հատուկ նվիրված է միջուկային ռեակտորների ոլորտում համագործակցությանը։ Այս հոդվածի հիման վրա երկու երկրները կշարունակեն իրականացնել միջուկային տեխնոլոգիաների զարգացման և ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման համապարփակ ծրագիր՝ հենվելով իրենց ռազմավարական հարաբերություններին։