Մոհաջերանի. Գազայում հանցագործությունների դադարեցումը ճանապարհի վերջը չէ
https://parstoday.ir/hy/news/iran-i237944-Մոհաջերանի._Գազայում_հանցագործությունների_դադարեցումը_ճանապարհի_վերջը_չէ
ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է. «Թեհրանի աջակցությունը պաղեստինյան ժողովրդին ոչ միայն քաղաքական դիրքորոշում է, այլև բխում է «սեփական ճակատագիրը որոշելու ազգերի իրավունքի» նկատմամբ խորը հավատից և ճնշմանն ու օկուպացիային դիմադրելուց»։
(last modified 2025-10-10T14:12:45+00:00 )
Հոկտեմբեր 10, 2025 17:42 Asia/Tehran
  • ԻԻՀ կառավարության խոսնակ Ֆաթեմե  Մոհաջերանի
    ԻԻՀ կառավարության խոսնակ Ֆաթեմե  Մոհաջերանի

ԻԻՀ կառավարության խոսնակն ասել է. «Թեհրանի աջակցությունը պաղեստինյան ժողովրդին ոչ միայն քաղաքական դիրքորոշում է, այլև բխում է «սեփական ճակատագիրը որոշելու ազգերի իրավունքի» նկատմամբ խորը հավատից և ճնշմանն ու օկուպացիային դիմադրելուց»։


Ողջունելով Գազայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը, Ֆաթեմե Մոհաջերանին ընդգծել է, որ Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունների դադարեցումը ճանապարհի վերջը չէ, և այդ հանցագործությունների մեղավորներն ու հրամանատարները պետք է դատվեն միջազգային դատարաններում։ 
Հղում անելով ԻՌՆԱ-ին, Pars Today-ը հաղորդում է, որ «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Մոհաջերանին ընդգծել է Իրանի լիակատար աջակցությունը ցանկացած նախաձեռնության և գործողության, որը կհանգեցնի Գազայում ցեղասպանության անհապաղ դադարեցմանը՝ հավելելով. «Իրանը կաջակցի այն ծրագրերին, որոնք ներառում են օկուպացիոն ուժերի դուրսբերումը, մարդասիրական օգնության մուտքը, պաղեստինցի գերիներիազատ արձակումը և նրանց հիմնարար իրավունքների իրականացումը»։