Կենսաբազմազանության պահպանման 2 մրցանակ է շնորհվել իրանցի բնապահպաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i238008-Կենսաբազմազանության_պահպանման_2_մրցանակ_է_շնորհվել_իրանցի_բնապահպաններին
Pars today - Իրանցի բնապահպանները Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գագաթնաժողովում արժանացել են «Reverse the Red» և «International Ranger Awards» միջազգային մրցանակների:
(last modified 2025-10-12T13:27:01+00:00 )
Հոկտեմբեր 12, 2025 16:57 Asia/Tehran
  • Կենսաբազմազանության պահպանման 2 մրցանակ է շնորհվել իրանցի բնապահպաններին

Pars today - Իրանցի բնապահպանները Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գագաթնաժողովում արժանացել են «Reverse the Red» և «International Ranger Awards» միջազգային մրցանակների:

Իրանը երկու մրցանակ է ստացել Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացած Բնության պահպանության միջազգային միության (IUCN) գագաթնաժողովում։ Reverse the Red մրցանակը շնորհվում է երկրների «Կենսաբազմազանության ազգային ռազմավարությանը և գործողությունների ծրագրին»՝ ի նշան կենսաբազմազանության պաշտպանության և տեսակների ոչնչացման դեմ պայքարելու նրանց նվիրվածության համար: Իրանի կողմից մշակված ազգային ծրագրերը, կենսաբազմազանության պահպանման եզակի և տեղայնացված ռազմավարություններն ու գործողությունները գրավեցին ժյուրիի ուշադրությունը, և ԻԻՀ ճանաչվեց այս մեդալին արժանի: Բացի այդ, Պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (WCPA) կողմից կազմակերպված Միջազգային անտառապահների մրցանակաբաշխությունն առաջին անգամ ընդգրկեց Արևմտյան Ասիայի և Իրանի տարածաշրջանները։