Խարազի. Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բանակցել, բայց չի ընդունի պարտադրանք
-
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի նախագահ Քամալ Խարազին
ԻԻՀ արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցել, բայց չի ընդունի պարտադրանք։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Քամալ Խարազին ասել է. «Եթե բանակցությունները հիմնված են տրամաբանական սկզբունքների վրա և հարգվում է Իսլամական Հանրապետության արժանապատվությունը, մենք պատրաստ ենք բանակցել։ Մենք պատրաստ ենք բանակցել հիմա, եթե հարգվեն բանակցությունները կարգավորող սկզբունքները, և մեզ ոչինչ չպարտադրեն։ Հակառակ դեպքում մենք չենք ընդունի ոչ մի պարտադրանք»։
KHAMENEI.IR-ին տված հարցազրույցում, Խարազին հավելել է. «Բանակցությունների ընթացքում մենք միշտ հաշվի ենք առել Իսլամական Հանրապետության արժանապատվությունը, չենք կնքել որևէ համաձայնագիր, որը կհակասեր այդ սկզբունքին, և միշտ շեշտել ենք, որ Թեհրանն ունի ուրան հարստացնելու իրավունք։ Բանակցությունների ընթացքում մենք ճկունություն ենք ցուցաբերել, որպեսզի դիմացի կողմը կարողանա եզրակացություններ անել: Հետևաբար, այս միջուկային բանակցություններում հստակ տեսանելի էր արժանապատվության, «իմաստության» և «շահի» երեք սկզբունքների փորձը»։
Նա նշել է․ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի դեմ հարձակում սկսեց բանակցությունների ընթացքում, ինչը հակասում է բանակցությունների սկզբունքներին։ Եվրոպացիները չկատարեցին իրենց պարտավորությունները, և չնայած հասկացել էին, որ Իրանը պետք է ընդունի զրոյական հարստացում, դեռ պնդում էին, որ կակտիվացնեն «Ձգանի մեխանիզմը»։ Սրանք հակասում են դիվանագիտական սկզբունքներին։
Խարազին նշել է, որ ինքնաբավության քաղաքականությունն ԻԻՀ հիմնական քաղաքականություններից է, հավելելով․ «Ուրանի հարստացումը մեր երկրի հստակ իրավունքն է, և դա մի բան չէ, որը կարելի է անտեսել կամ պարզապես հույսը դնել ուրիշների վրա. սա երկրի շահն է»։
Հրադադարի մասին Խարազին նշել է. «Իսրայելի վրա մեծ ճնշում է գործադրվել, և մեր հրթիռային հարձակումները արդյունավետ էինԼ։ և Իսրայելը բազմաթիվ մարտահրավերների է բախվել օկուպացված տարածքներում։ Տարբեր գնահատականներով՝ 12—օրյա պատերազմը նրանց համար կազմել է մոտ 2.4 միլիարդ դոլար, ներառյալ անուղղակի ծախսերը։ Հետևաբար, այս ճնշումները՝ թե՛ տնտեսական, թե՛ հոգեբանականառումով, արդյունավետ էին հենց օկուպացված տարածքներում։ Բացի այդ, ամերիկացիները չէին ցանկանում, որ պատերազմը շարունակվեր և տարածվեր տարածաշրջանում, քանի որ իրենց շահերը դա չէին պահանջում։ Այսպիսով, նրանք խնդրեցին հրադադար։ Մենք սկզբից ասել էինք, որ եթե նրանք չհարձակվեն, մենք չենք շարունակի. հետևաբար, մենք նույնպես դադարեցրինք պատերազմը»։