Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել մաքսիմալիստական պահանջներից Իրանի հետ բանակցություններում
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238340-Արաղչին_ԱՄՆ_ին_կոչ_է_արել_հրաժարվել_մաքսիմալիստական_պահանջներից_Իրանի_հետ_բանակցություններում
Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի մաքսիմալիստական պահանջներից, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ Աբբաս Արաղչին։
(last modified 2025-10-23T08:32:16+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 16:42 Asia/Tehran
  • Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել մաքսիմալիստական  պահանջներից Իրանի հետ բանակցություններում

Իրանը չի վերսկսի ԱՄՆ-ի հետ բանակցություններն իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ այնքան ժամանակ, մինչև Վաշինգտոնը չհրաժարվի մաքսիմալիստական պահանջներից, հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ Աբբաս Արաղչին։

Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։ 

«Մենք չենք վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, մինչև ամերիկացիները չհրաժարվեն իրենց մաքսիմալիստական քաղաքականությունից և չդադարեն մեզ առաջադրել անհիմն պահանջներ», - ասել է նա։

Ինչպես նշել է Արաղչին, ավելի վաղ Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած բանակցությունները, ներառյալ սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի ունեցած շփումները, դադարեցվել են և առաջ չեն ընթացել հենց ամերիկյան կողմի  մաքսիմալիստական  պահանջների պատճառով։ 

Հոկտեմբերի 20-ին Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել է, որ Թեհրանը շարունակում է Վաշինգտոնի հետ հաղորդագրությունների փոխանակումը միջնորդների միջոցով, բայց դրանք բանակցություններ անվանելը վաղաժամ է։

2025 թվականին ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ Իրանի բանակցությունների հինգ փուլերն ավարտվել են անարդյունք՝ Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողությունների և Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածների պատճառով։

Սեպտեմբերի 23-ին Իրանի իսլ․ հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելը չի համապատասխանում Իսլամական Հանրապետության ազգային շահերին, քանի որ բանակցությունները, որոնք ԱՄՆ-ն ցանկանում է և որոնց մասին ասում է, «թելադրանք են, այլ ոչ թե երկխոսություն»: