Արդյո՞ք Թրամփն իսկապես կհարձակվի՞ Վենեսուելայի վրա
Ամերիկյան Quincy վերլուծական կենտրոնի հրապարակած վերլուծության մեջ ասվում է․
Այն բանից հետո, երբ Կորինա Մաչադոն (Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ) իր Նոբելյան խաղաղության մրցանակը հանձնեց Թրամփին և օգնություն խնդրեց՝ Մադուրոյին հեռացնելու համար, ԱՄՆ նախագահը խոստովանեց, որ խնդրել է ԿՀՎ-ին ուժային գործողություններ իրականացնել Վենեսուելայում։
Միացյալ Նահանգները «ցույց է տալիս իր ուժը՝ տարածաշրջանում տեղակայելով ռազմանավեր, B-52 ռմբակոծիչներ և մոտ 10 հազար։ Սակայն քիչ հավանական է, որ պատրաստ լինի հարձակվել Վենեսուելայի վրա։ Վենեսուելան շրջապատող ամերիկյան ուժերը բավարար չեն այս երկիրը օկուպացնելու համար, որը հինգ անգամ մեծ է Իրաքից։
Կարո՞ղ են ԿՀՎ գործակալները հեղաշրջում իրականացնել։ Նրանք հաջողության են հասել Իրանում (1953), Գվատեմալայում (1954) և Չիլիում (1973), բայց դա քիչ հավանական է Վենեսուելայում և անցյալում նման փորձը ձախողվել է։
Եթե Վենեսուելա ռազմական ներխուժումը, այդ երկրի օկուպացիան կամ այնտեղ հեղաշրջում իրականացնելը հնարավոր չէ, ապա ի՞նչ նպատակ է հետապնդում Թրամփը։ Արդյո՞ք նա վերջապես կհասկանա, որ Մարկո Ռուբիոյի՝ Վենեսուելայում ռեժիմի փոփոխության հանդեպ մոլուցքը նույնքան փակուղային է, որքան Ջոն Բոլթոնինը։