Իրանի դեսպան. Թեհրան-Բաքու հարաբերությունները կայուն զարգացման ուղու վրա են
https://parstoday.ir/hy/news/iran-i238890-Իրանի_դեսպան._Թեհրան_Բաքու_հարաբերությունները_կայուն_զարգացման_ուղու_վրա_են
Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ։
(last modified 2025-11-06T03:58:41+00:00 )
Նոյեմբեր 06, 2025 07:28 Asia/Tehran
  • Իրանի դեսպան. Թեհրան-Բաքու հարաբերությունները կայուն զարգացման ուղու վրա են

Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Թեհրան-Բաքու հարաբերությունները զարգանում են ճիշտ ուղղությամբ։

Բաքվում Իրանի դեսպան Մոջթաբա Դեմիրչիլուն հարցազրույցում ասել է. «Ես կարող եմ լիակատար վստահությամբ ասել, որ մեր հարաբերությունները ներկայումս զարգանում են ճիշտ ուղղությամբ և առողջ ձևով, թե՛ քաղաքական, թե՛ այլ ոլորտներում։ Մենք հավատում ենք, որ այս հարաբերությունները ապագայում էլ ավելի կզարգանան»։

Նա ընդգծել է, որ Նախիջևանը հատուկ դեր ունի այս գործընթացում, և  պետք է օգտագործել առկա հնարավորությունները։

Անդրադառնալով Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև բարեկամական հարաբերություններին՝  դեսպանը հիշեցրել է, որ նախագահ Մասուդ Փեզեշքյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում երկու անգամ այցելել է Ադրբեջան՝ առաջին անգամ՝ Բաքու, իսկ երկրորդ անգամ՝ Խանքենդի։ Նա հավելել է, որ այցերի արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և հարաբերություններն ավելի են ամրապնդվել։

Մոջթաբա Դեմիրչիլուն նշել է․ «Այս համաձայնագրերը վերաբերում են ինչպես տնտեսական ոլորտին, այնպես էլ այլ հարաբերություններին, այդ թվում՝ քաղաքականին։ Այսինքն՝ մենք պետք է արդյունավետորեն օգտագործենք առկա հնարավորությունները»։

Ադրբեջանում Իրանի դեսպանն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը մտադիր է մեծացնել Ադրբեջանի հետ առևտրի ծավալը երկու հիմնական ուղղություններով, ինչը վկայում է երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների աճի մասին։

Նշելով, որ  2024 թվականին 2023 թվականի համեմատ աճել է 34 տոկոսով՝ հասնելով 647 միլիոն դոլարի, դեսպանը հավելել է, որ այս ծավալը սպասվածից քիչ է։

Իրանն ու Ադրբեջանը մեծ ներուժ ունեն տնտեսական, քաղաքական և մշակութային համագործակցության զարգացման ոլորտներում, ինչը կարող է հնարավորություն ստեղծել երկու երկրների համար՝ դառնալու տարածաշրջանային գործընկերներ: Օգտվելով պատմական, մշակութային և կրոնական ընդհանրություններից՝ երկու երկրները վերջին տարիներին փորձել են տարբեր ոլորտներում բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը: Հարևան լինելը և կարևոր տարանցիկ ուղիներին հասանելիությունը նույնպես ենթահող են ստեղծել  տրանսպորտի, էներգետիկայի և առևտրի ոլորտներում համագործակցության ընդլայնման  համար: Արաքսի միջանցքի ավարտը և կապի ենթակառուցվածքների զարգացումը այն նախագծերից են, որոնք կարող են զգալիորեն մեծացնել Իրան-Ադրբեջան առևտրափոխանակումների ծավալը: Կողմերն աշխատում են տնտեսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ՝ վերացնելով ֆինանսական և բանկային խոչընդոտները, հեշտացնելով տարանցիկ և տրանսպորտային գործընթացները, ինչպես նաև ավելացնելով գործարար համայնքների միջև կապերը:

Հաշվի առնելով նավթային և գազային հարուստ պաշարներն, Էներգետիկայի ոլորտում նույնպես Իրանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն փոխանակվելու փորձով, համատեղ ներդրումներ կատարել և օգտվել տարածաշրջանային հզորություններից։ Իսկ էլեկտրաէներգիայի, էներգիայի փոխանցման և համատեղ էլեկտրակայանների զարգացման ոլորտում համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանի էներգետիկ անվտանգությանը։

Մշակութային և զբոսաշրջային հարաբերությունների ամրապնդումը, հաշվի առնելով էթնիկ և լեզվական կապերը, նույնպես կարող է սերտացնել երկու ժողովուրդների միջև կապերը: Համատեղ ցուցահանդեսների անցկացումը, ուսանողների փոխանակումները և կրոնական և պատմական զբոսաշրջության զարգացումը այս ուղղությամբ կարևոր քայլեր են։

Վերացնելով առկա խոչընդոտները, ինչպիսիք են ցամաքային տրանսպորտի խնդիրները, ուղիղ չվերթների բացակայությունը և բանկային սահմանափակումները, տնտեսական համագործակցությունը կարող է հասնել ավելի բարձր մակարդակի: Քաղաքական երկխոսության շարունակականությունը և փոխադարձ վստահության ամրապնդումը նույնպես կարևոր դեր են խաղում կայուն հարաբերությունների հաստատման գործում։

Վերջին տարիներին Իրանն ու Ադրբեջանը փորձել են  հարաբերությունները դիվանագիտական մակարդակից հասցնել տնտեսական և առևտրային համագործակցության, ինչպես նաև գործառնական և ենթակառուցվածքային մակարդակների: Աղբանդ շրջանում սահմանային կամրջի կառուցումը, Ռաշտ-Աստարա երկաթուղու զարգացումը և ընդհանուր սահմաններում, մասնավորապես՝ Արաքս անցակետում, նոր անցակետերի ստեղծումը ցույց են տալիս երկու երկրների կամքը՝ նպաստելու առևտրի, տարանցումների և զբոսաշրջության աճին։

Այս համագործակցությունը կարող է կարևոր դեր խաղալ սահմանային անվտանգության ամրապնդման գործում: Հաշվի առնելով սահմանային տարածքների էթնիկ, կրոնական և քաղաքական զգայունությունը, ենթակառուցվածքների զարգացումը և նախագծերում համատեղ ներկայությունը կարող են օգնել նվազեցնել լարվածությունը և մեծացնել փոխադարձ վստահությունը։