«Իրանցի լրագրողի օրագիրը». Պերսեպոլիսը մշակույթի վերածննդի խորհրդանիշ
Իրանը կարող է Պերսեպոլիսը վերածել մշակույթի վերածննդի խորհրդանիշի և կայուն եկամտի աղբյուրի, գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը» Telegram-ալիքը։
Այդ կապակցությամբ ռեսուրսը ներկայացրել է նշված ծրագրի իրականացման քայլ առ քայլ ռազմավարությունը։
«1. Պատմական համալիրի վերականգնում
Տրամադրել 10 միլիարդ դոլար՝ Թախտ-է-Ջամշիդի հնգամյա վերականգնման ծրագրի համար։ Հիմնական նպատակն է վերադարձնել հուշարձանին ճարտարապետական ամբողջականությունը, ապահովել պահպանումը և ստեղծել ենթակառուցվածք՝ զբոսաշրջիկների մեծ հոսք ընդունելու համար։
Զբոսաշրջային գոտու զարգացում
Պերսեպոլիսի շուրջ կառուցել ժամանակակից զբոսաշրջային կլաստեր՝ 4-5 աստղանի հյուրանոցներ, նոր օդանավակայան, տրանսպորտային գծեր, թանգարանային և կոնֆերանս կենտրոն։ Մոդելը կարելի է փոխառել Իտալիայից, որտեղ հին Հռոմը և Կոլիզեումը դարձել են շահութաբեր զբոսաշրջության հիմքը։
Վիզային ռեժիմի պարզեցում
Սահմանել մշտական առանց վիզայի մուտք Չինաստանից, Ռուսաստանից, Ինդոնեզիայից և Հարավային Ամերիկայի երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար։ Սա կբացի շուկա տասնյակ միլիոնավոր պոտենցիալ այցելուների համար։
Տնտեսական ազդեցություն
Eurostat-ի և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) տվյալներով, Իտալիան ամեն տարի զբոսաշրջությունից ստանում է ավելի քան 200 միլիարդ եվրո։ Խելամիտ ներդրումների դեպքում Իրանը կարող է տարեկան մինչև 100 միլիարդ դոլար ներգրավել՝ ամրապնդելով ազգային տնտեսությունը և նվազեցնելով կախվածությունը նավթի արտահանումից։
Նման նախագիծը համատեղում է մշակութային ժառանգության պահպանումը և երկարաժամկետ ֆինանսական կայունությունը»,- գրում է «Իրանցի լրագրողի օրագիրը»։