Իրանի և Հայաստանի միջև խոր քաղաքակրթական կապեր կան. ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ
Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչը «Իրանագետներ, հնարավորություններ և ներուժ» խորագրով կլոր սեղան հանդիպման ժամանակ ընդգծելով Իրանի և Հայաստանի միջև խոր քաղաքակրթական արմատները, ասել է.-«Իրանն ու Հայաստանը խոր քաղաքակրթական կապեր ունեն»։
Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վարդան Ոսկանյանը անդրադառնալով երկու ազգերի ընդհանուր մշակութային պատմությանը, նշել է, որ հայերը իրանական մշակույթը չեն համարում օտար և իրենց համարում են այս քաղաքակրթական ժառանգության մի մասը։
Վարդան Ոսկանյանի խոսքով՝ չնայած կրոնի և լեզվի տարբերություններին, Իրանն ու Հայաստանը պատմական և քաղաքակրթական համատեքստում ունեն շատ ընդհանրություններ, որոնք պետք է ճանաչվեն և ներկայացվեն։ Ոսկանյանը շատ կարևոր է համարել իրանագետների դերը Իրանի իրական դեմքը ներկայացնելու գործում և ասել է, որ իրանագիտությունը Հայաստանում ավելի քան մեկ դարվա պատմություն ունի, և հայերը այս ոլորտում ակտիվ են եղել 19-րդ դարից ի վեր։
Անդրադառնալով երկու ազգերի միջև խաղաղ համակեցության պատմությանը՝ Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչը հավելել է,-«Որոշ պատմական ժամանակաշրջաններում որոշ աշխատություններում կամ պատմություններում սխալ պատկեր է ներկայացվել հայերից, որը պահանջում է վերանայում և ուղղում: Նա ընդգծել է, որ Իրանի դեմ մեդիա պատերազմների և աղավաղումների պայմաններում աշխարհին պետք է Իրանից ներկայացվի ճշգրիտ, արդար և փաստաթղթավորված պատկեր»:
Ոսկանյանը նաև Իրանը համարել է մշակութային և քաղաքակրթական բազմազանության երկիր, որտեղ տարբեր էթնիկ խմբերի և կրոնների նկատմամբ հանդուրժողականության և աջակցության երկարամյա ավանդույթը շարունակվել է հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: