Բաղայի. Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթաց չկա
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային արձագանքել է Թեհրանի հետ բանակցությունների մասին ԱՄՆ նախագահի պնդմանը և ընդգծել, որ ներկայումս Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցային գործընթաց չկա։
Անդրադառնալով Ամերիկայի կողմից խոստումների բազմիցս խախտման և չափազանց պահանջների պատմությանը՝ Բաղային հավելել է. «Բանակցել մի կողմի հետ, որը չի հետևում երկկողմանի երկխոսության սկզբունքին և պարծենում է Իրանի դեմ իր ագրեսիվ գործողություններով և երկրի ժողովրդի սպանություններով, զուրկ են տրամաբանական հիմնավորումներից»։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն պարզապես ձգտում է թելադրել իր պահանջները այս բանակցություններում։
Իրանի նախագահի կողմից Սաուդյան Արաբիայի թագաժառանգին ուղղված ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարության խոսնակը ասել է, որ այս ուղերձը կապ չունի Բին Սալմանի ԱՄՆ կատարած այցի հետ՝ նշելով. «Այս ուղերձում ներառված է Իրանի երախտագիտությունը ուղղված Սաուդյան Արաբիային իրանցի ուխտավորներին մատուցված ծառայությունների համար և ընդգծվել է Հաջի արարողության հաջող անցկացման գործում համագործակցության շարունակականության կարևորությունը»։