Իմամ Խամենեի․ Անհնար է, որ Իրանի ժողովուրդը հանձնվի ԱՄՆ-ի ճնշմանը
Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների կողմից կիրառվող պատժամիջոցների նպատակն Իրանին իրենց քաղաքականությանը համապատասխանեցնելն է։
Անցած տարի, մի խումբ աշխատողների հետ հանդիպման ժամանակ, այաթոլլահ Խամենեին ասել է․ «Մենք տարիներ շարունակ բախվել ենք խիստ պատժամիջոցներ, որոնց սահմանողները՝ հիմնականում ամերիկացիները և եվրոպացիներն ասել են, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցները պատմության մեջ աննախադեպ են։ Նրանք իրենք են դա ասել։ Իսկ ո՞րն է այս պատժամիջոցների նպատակը։ Նրանք նշում են որոշ նպատակներ, բայց ստում են. Նպատակն այլ է։ Նրանք բարձրացնում են միջուկային էներգիայի, միջուկային զենքի և մարդու իրավունքների հարցը։ Բայց դա չէ խնդիրը։
Նրանք ասում են Իրանի դեմ պատժամիջոցներ են կիրառում՝ ահաբեկչությանն աջակցելու պատճառով։ Ո՞վ է «ահաբեկչությունը»։ Գազայի ժողովուրդը։ Գազայի ժողովուրդն այդ պարոնների աչքում ահաբեկիչ է։ Չար, կեղծ, բռնազավթող, անողոք կառավարությունը վեց ամսվա ընթացքում սպանում և կոտորում է մոտ քառասուն հազար մարդու, որոնցից մի քանի հազարը երեխաներ են, բայց ահաբեկիչ չէ, իսկ այն մարդիկ, որոնց ռմբակոծում է, ահաբեկիչներ են։ Այսպիսով, սրանք կեղծ արդարացումներ են. պատժամիջոցների նպատակը այս հարցերը չեն։ Պատժամիջոցների նպատակն է Իրանին դժվար կացության մեջ դնել։ Նրանք ցանկանում են Իրանին վատ վիճակում դնել պատժամիջոցներով. Արդյունքն ի՞նչ պետք է լինի ըստ նրանց․ Իրանը պետք է հետևի նրանց գաղութային և ամբարտավան քաղաքականությանը, հանձնվի պահանջներին և իշխանատենչությանը և իր քաղաքականությունը ենթարկի նրանց քաղաքականությանը. սա է նպատակը»։
Իսլամական հեղափոխության առաջնորդը հավելել է. «Նրանք ցանկանում են հնազզանդություն երկրի քաղաքական, տնտեսական և ընդհանրապես բոլոր ոլորտներում։ Ասում են՝ հանձնվեք մեզ ամբողջությամբ. նույն իրավիճակն է, որ տեղի է ունեցել որոշ կառավարությունների հետ։ Դուք տեսնում եք. Այդ երկրների հարստությունն ու ուժը նրանց տրամադրության տակ է, այդ երկրները հետևում են նրանց քաղաքականությանը։ Նրանց ուզածը դա է։ Պարզ է, որ իսլամական համակարգի, իսլամական եռանդի և մեծ ու հին իսլամական ժողովրդի համար անհնար է հանձնվել նման ճնշումներին»:
Իմամ Խամենեին նշել է. «Պատժամիջոցները երկրում տաղանդների ծաղկման պատճառ են դառնում, երկրի կարողությունների ի հայտ գալու պատճառ են դառնում: Այսօր մենք արտադրում ենք շատ ապրանքներ, որոնք նախկինում ստիպված էինք ներմուծել մեծ ծախսերով, այլ երկրներից, որոնցից մի քանիսը թշնամիներ են. ինչո՞ւ: Որովհետև մենք ստիպված էինք։ Նրանք մեզ չվաճառեցին այդ ապրանքները, փակեցին ճանապարհը և մենք դիմեցինք ինքներս մեզ, մենք աճեցինք մեր ներսում: Մեր երիտասարդությունն ու մեր գիտնականները կարողացան ավելի էժան գնով արտադրել այն սարքավորումները, որոնք մեզ վաճառում էին բարձր գնով: Կենդանի ժողովուրդն այսպիսին է. Կենդանի ժողովուրդը թշնամու թշնամությունից հնարավորություններ է ստեղծում իր համար»։
Երկու տարի առաջ, իրանցի արտադրողների և տնտեսական ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդն ասել է. «Իհարկե, մենք ունենք արտաքին խնդիրներ, մենք ունենք պատժամիջոցներ, մենք տեսնում ենք թշնամական վերաբերմունք, բայց դրանք կարող են նաև հնարավորություններ լինել մեզ համար»։
Իմամ Խամենեին նշել է. «Չնայած պատժամիջոցները վնասակար են և խնդիրներ են առաջացնում, դրանք կարող են նաև օգտագործվել որպես հնարավորություն. ինչպես մեր երիտասարդներն ու տնտեսական ակտիվիստները որոշ տեղերում օգտագործեցին դրանք, և մենք գիտական առաջընթաց գրանցեցինք։ Եթե նրանք մեզ զենք վաճառեին, մենք այսօր այնտեղ չէինք հասնի, որտեղ զենքի առումով ենք։ Պատժամիջոցները մեզ հնարավորություն տվեցին անել այս ամենը։ Աստծո կամքով, մենք կկարողանանք օրեցօր և ավելի շատ օգտագործել այս հնարավորությունները, քան նախկինում»։