Իրանցի բարձրաստիճան դիվանագետ. Կահիրեի համաձայնագիրը անվավեր ճանաչելը Արևմուտքի հարկադրանքի արդյունքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i239522-Իրանցի_բարձրաստիճան_դիվանագետ._Կահիրեի_համաձայնագիրը_անվավեր_ճանաչելը_Արևմուտքի_հարկադրանքի_արդյունքն_է
Իրավական և խորհրդարանական գործերով ԻԻՀ ԱԳՆ գրասնեյակի գլխավոր տնօրենն ասել է. «Կահիրեի համաձայնագրի չեղյալ հայտարարումը ՄԱԳԱՏԷ-ի, Եվրոեռյակի և ԱՄՆ-ի հարկադրական գործողությունների արդյունքն է։
(last modified 2025-11-21T12:42:48+00:00 )
Նոյեմբեր 21, 2025 16:12 Asia/Tehran
  • Իրանցի բարձրաստիճան դիվանագետ. Կահիրեի համաձայնագիրը անվավեր ճանաչելը  Արևմուտքի հարկադրանքի արդյունքն է

Իրավական և խորհրդարանական գործերով ԻԻՀ ԱԳՆ գրասնեյակի գլխավոր տնօրենն ասել է. «Կահիրեի համաձայնագրի չեղյալ հայտարարումը ՄԱԳԱՏԷ-ի, Եվրոեռյակի և ԱՄՆ-ի հարկադրական գործողությունների արդյունքն է։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Հոսեյն Նուշաբադին, արձագանքելով ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում հակաիրանական բանաձևի հաստատմանն, ասել է. «Այս հայտարարությունը հրապարակվել է արևմտյան-հրեական առանցքի ճնշման տակ և առանց հաշվի առնելու Իրանի Իսլամական Հանրապետության շարունակական համագործակցությունը գործակալության հետ։ Դրանում Իրանը կրկին մեղադրվել է համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ»։

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը հավելել է. «Ցավոք, այս հակաիրանական հայտարարության մեջ չի հիշատակվում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի անօրինական ագրեսիան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների նկատմամբ, մինչդեռ այդ օբյեկտները անընդհատ ստուգվել են գործակալության տեսուչների կողմից»։

Նուշաբադին նշել է, որ Կառավարիչների խորհրդի հակաիրանական բանաձևը  իրավական արժեք չունի և ոչ պարտադիր է, հավելելով․ «Այս գործողությամբ Կառավարիչների խորհուրդը անտեսել է Իրանի բարի կամքը և դրական ու կառուցողական համագործակցությունը»։

Նրա խոսքով․ «Իրանի պաշտոնյաները նախկինում զգուշացրել էին, որ չեն լռելու քաղաքական, ապակառուցողական և թշնամական մոտեցման դեմ և  ձեռնարկելու են պատասխան քայլեր»։ 
Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի հաստատումից անմիջապես հետո Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաքչին հայտարարել է, որ Թեհրանը պաշտոնական նամակ է ուղարկել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին՝ հայտարարելով Կահիրեի համաձայնագրի անվավեր ճանաչվելու և դադարեցման մասին։

Արաղչին և Գրոսսին սեպտեմբերի 9-ին Կահիրեում Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բադր Աբդել Աթիի միջնորդությամբ համաձայնության էին եկել Իրանի միջուկային օբյեկտների շուրջ համագործակցության և մոնիթորինգի արձանագրության վերաբերյալ։