ԻԻՀ հետախուզության նախարար. 12-օրյա պատերազմը վերածվեց Իրանի ժողովրդի «սրբազան միասնության»
https://parstoday.ir/hy/news/iran-i239564-ԻԻՀ_հետախուզության_նախարար._12_օրյա_պատերազմը_վերածվեց_Իրանի_ժողովրդի_սրբազան_միասնության
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Հոջաթ-օլ-էսլամ Էսմայիլ Խաթիբն ընդգծել է, որ 12-օրյա պատերազմը (Իրանի դեմ Իսրայելի կողմից պարտադրված պատերազմը), Իսլամական Հանրապետության հզորությունը ցուցադրելուց բացի, դարձավ ազգային միասնության և համերաշխության եզակի տեսարաններից մեկը։
(last modified 2025-11-22T14:24:30+00:00 )
Նոյեմբեր 22, 2025 17:54 Asia/Tehran
  • ԻԻՀ  հետախուզության նախարար. 12-օրյա պատերազմը վերածվեց Իրանի ժողովրդի «սրբազան միասնության»

Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Հոջաթ-օլ-էսլամ Էսմայիլ Խաթիբն ընդգծել է, որ 12-օրյա պատերազմը (Իրանի դեմ Իսրայելի կողմից պարտադրված պատերազմը), Իսլամական Հանրապետության հզորությունը ցուցադրելուց բացի, դարձավ ազգային միասնության և համերաշխության եզակի տեսարաններից մեկը։

Հոջաթ-օլ-էսլամ Էսմայիլ Խաթիբն ասել է․-Այս պատերազմի ընթացքում «հզոր, միասնական և անվտանգ Իրանը» դիմակայեց դավադրություններին, իսկ թշնամուն պարտադրված ավերածությունները իջեցրին սիոնիստական ​​ռեժիմի  դիրքն ու հեղինակությունը աշխարհի հասարակական կարծիքի մոտ։

Այս ժամանակահատվածում ժողովրդի վճռորոշ դերին անդրադառնալով՝ Իրանի հետախուզության նախարարը հավելել է․ «Էթնիկ խմբերի, կրոնների միասնությունն ու դիմադրությունը, ինչպես նաև բոլոր իրանցիների համերաշխությունը ստեղծեցին մի տեսակ սրբազան միասնություն, որը ամրապնդեց ազգային անվտանգության հիմքերը»։

Հոջաթ-օլ-էսլամ Էսմայիլ Խաթիբը նաև ընդգծելով,որ պետք է  զգուշանալ ցանկացած վարքագծից և խոսքից, որը կարող է հանգեցնել երկվության, երկբևեռացման կամ էթնիկ, կրոնական, նահանգային և տարածաշրջանային բաժանումների առաջացման, ասել է, որ բոլոր կառույցներն ու շարժումները պետք է քայլեր ձեռնարկեն ազգային միասնությունն ամրապնդելու համար։