Իմամ Խամենեիի հայտարարությունները | Հաղթանակի կարևոր պայմանը թշնամուց չվախենալն է
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, ընդգծելով «թշնամուց չվախենալու» անհրաժեշտությունը, նշել է, որ դա Իրանի ժողովրդի հաղթանակի հիմնական պայմաններից մեկն է:
2023թ գարնանն Արևելյան Ատրպատական նահանգի բնակիչների հետ հանդիպման ժամանակ առաջնորդն ասել է, որ պետք է ճանաչել թշնամուն, իմանալ նրա կարողությունները և միևնույն ժամանակ չվախենալ նրա սպառնալիքներից և ճնշումներից, քանի որ վախը պարտության նախերգանքն է:
Հեղափոխության առաջնորդը նշել է, որ թշնամիներին զայրացնում են Իսլամական Հանրապետության ուժեղ կողմերը, և հակառակ դեպքում նման ծավալի դավադրություն և ճնշում չէր ձևավորվի: Նրա խոսքով՝ Իսլամական հեղափոխության առաջընթացը մտահոգում է թշնամուն, և չպետք է պասիվ լինել նրա առջև:
Նույն տարվա ձմռանը, Ղոմի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, առաջնորդը հայտարարել է, որ թշնամիների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների և Սիոնիստական ռեժիմի, հիմնական քաղաքականությունը ժողովրդին ասպարեզից վտարելն է, և շատ երկրները որոնք մի ժամանակ գերիշխող դիրք էին գրավում տարածաշրջանում, այժմ վախենում են Իրանի ժողովրդից։
Հաջի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հեղափոխության առաջնորդը նշել է, որ Իրանի տարածաշրջանային և միջազգային առաջընթացն ԱՄն-ի զայրույթի ամենակարևոր պատճառն է։