Ատոմային էներգիան Իրանի առողջապահության ոլորտում. ռադիոդեղագործական միջոցներից մինչև սառը պլազմայով վերքերի բուժում
Իրանի հարավում գտնվող Բանդար Աբբաս քաղաքում գործարկվել են սառը պլազմային տեխնոլոգիայով վերքերի բուժման 10-րդ և 11-րդ մասնագիտացված կլինիկաները։
Այսպիսով Իրանի ն Ատոմային էներգիայի կազմակերպությունը կրկին ցույց տվեց, որ երկրում խաղաղ միջուկային տեխնոլոգիաների զարգացման ուղին հասել է այն փուլին, որ կարող է նպաստել մարդկանց կյանքի որակի բարելավմանը։
Իրանիփ ոխնախագահ և Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, կլինիկայի բացման արարողության ժամանակ նշել է,, որ միջուկային տեխնոլոգիաները Իրանի համար նորարարության և գիտական առաջընթացի անվերջ ուղի են, որը կարող է դառնալ հասարակության բարգավաճման շարժիչ ուժը։
Մոհամմադ Էսլամին նշել է, որ խաղաղ միջուկային էներգիայի ոլորտի նվաճումները վկայում են երկրի գիտական հզորության մասին և Արևմուտքին մեղադրել է «12-օրյա պատերազմում» այնպիսի կենսական նշանակության օբյեկտների անմիջական թիրախավորման մեջ, ինչպիսիք են Թեհրանի հետազոտական ռեակտորը և Oxygen-18 արտադրական գիծը, որոնք, նրա խոսքով, ամեն տարի նպաստում են միլիոնավոր մարդկանց առողջությանը՝ ռադիոդեղագործական միջոցների արտադրության միջոցով:
Նրա խոսքով՝ Թեհրանի հետազոտական ռեակտորը տարեկան 1.5 միլիոն հիվանդի տրամադրում է ախտորոշիչ և թերապևտիկ ծառայություններ։ Էսլամին հավելել է, որ թիրախավորվել են նույնիսկ ռադիոդեղագործական և Oxygen-18 արտադրական գծերը, հավելելով, որ այս գործողությունները վկայում են, որ մարդկանց առողջությունը բացարձակապես կարևոր չէ այդ հարձակումները պլանավորողների համար։
Էսլամին նշել է, որ չնայած սպառնալիքներին չնայած, Իրանում տեխնոլոգիական զարգացման ուղին կանգ չի առել։
Նրա խոսքով՝ վերջին երկու տարիների ընթացքում Ատոմային էներգիայի կազմակերպությունում ամբողջությամբ տեղայնացվել են սառը պլազմային տեխնոլոգիայով վերքերի բուժման սարքավորումները, իսկ վերջին երկու տարիների ընթացքում կազմակերպությունում արտադրվել է սարքերի երրորդ սերունդը։ Այս տեխնոլոգիան համարվում է լուրջ զարգացում, հատկապես քրոնիկ շաքարային դիաբետիկ վերքեր ունեցող հիվանդների համար, և կարող է զգալիորեն նվազեցնել անդամահատման ռիսկը։
Էսլամին նաև հայտարարել է դեկտեմբերին երկրորդ պլազմային բժշկության սիմպոզիումի անցկացման մասին և ասել, որ կազմակերպության օրակարգում է ավագ դպրոցից մինչև համալսարան մասնագիտացված մարդկային ռեսուրսների պատրաստումը, որպեսզի միջուկային արդյունաբերության և դրան առնչվող տեխնոլոգիաների ապագան կառավարվի կարողունակ ներքին ուժերի կողմից։
Վերոնշյալը վկայում է, որ Իրանի խաղաղ միջուկային տեխնոլոգիաները աճող դեր ունեն ոչ միայն արդյունաբերության և էներգետիկայի, այլև առողջապահության և բուժման ոլորտներում, և դրա առաջընթացի ուղին կշարունակվի՝ հենվելով ներքին էներգիայի վրա։