«Սուրբ Մարիամ» մետրոկայարանը՝ կրոնական համակեցության խորհրդանիշ Թեհրանում
https://parstoday.ir/hy/news/iran-i239852-Սուրբ_Մարիամ_մետրոկայարանը_կրոնական_համակեցության_խորհրդանիշ_Թեհրանում
Իսլամական խորհրդարանում իրանահայերի պատգամավոր Արա Շահվերդյանը շաբաթ օրը, Թեհրանում «Սուրբ Մարիամ» մետրոկայարանի բացման արարողության ժամանակ ընդգծել է կրոնների և ազգությունների համակեցությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նա կայարանը համարել է ոչ միայն քաղաքային նախագիծ, այլ այն անվանել է «մշակութային և մարդկային խորհրդանիշ», որն արտացոլում է աստվածային կրոնների հետևորդների միջև ընդհանուր հավատքն ու փոխադարձ հարգանքը:
(last modified 2025-11-30T12:41:44+00:00 )
Նոյեմբեր 30, 2025 16:11 Asia/Tehran
  • «Սուրբ Մարիամ» մետրոկայարանը՝ կրոնական համակեցության խորհրդանիշ Թեհրանում

Իսլամական խորհրդարանում իրանահայերի պատգամավոր Արա Շահվերդյանը շաբաթ օրը, Թեհրանում «Սուրբ Մարիամ» մետրոկայարանի բացման արարողության ժամանակ ընդգծել է կրոնների և ազգությունների համակեցությունը Իրանի Իսլամական Հանրապետությունում: Նա կայարանը համարել է ոչ միայն քաղաքային նախագիծ, այլ այն անվանել է «մշակութային և մարդկային խորհրդանիշ», որն արտացոլում է աստվածային կրոնների հետևորդների միջև ընդհանուր հավատքն ու փոխադարձ հարգանքը:

Շահվերդյանը, անդրադառնալով Կույս Մարիամի առանձնահատուկ դիրքին Ղուրանում և այլ Սուրբ Գրքերում, այս կայարանի անվանակոչումը բնութագրել է որպես հոգևորության, բարոյականության և հանրային ծառայության կապի դրսևորում: Նրա խոսքով, նման միջոցառումները ցույց են տալիս Իրանի Իսլամական Հանրապետության նվիրվածությունը կրոնի ազատությանը և հարգանքը բոլոր քաղաքացիների համոզմունքներին․ սկզբունքներ, որոնք երաշխավորված են նաև Սահմանադրությամբ:

Պատգամավոր Արա Շահվերդյանն ընդգծեց, որ Սուրբ Մարիամ կայարանը բոլոր ազգություններին և կրոններին ընդունող քաղաքի խորհրդանիշն է, և դրա բացումը համարվում է կարևոր քայլ մայրաքաղաքի կայուն զարգացման, քաղաքային արդարության և սոցիալական համախմբվածության ճանապարհին։