Փեզեշքյան․ Իրանի վճռական ժողովուրդը չի զիջի թշնամու սպառնալիքներին և ճնշմանը
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ, Իրանի նախագահը նշել է, որ վերջին տարիների ծանր ճգնաժամերը հնարավոր է եղել հաղթահարել կառավարության և համակարգի կամքին և ժողովրդին ապավինելու շնորհիվ։
Մասուդ Փեզեշքյանն ասել է, որ Իսլամական Հանրապետության թշնամիները պետք է ստանան Իրանի ժողովրդի անսասանության հստակ ուղերձը։ Ժողովուրդ, որը շարունակում է իր ուղին դիմադրությամբ և համերաշխությամբ՝ չնայած արտաքին ճնշումներին, և չի նահանջում որևէ սպառնալիքի կամ հարձակման դիմաց։
Նշելով, որ հասարակության բաժանումը «ներսի և դրսի», ռազմավարական սխալ է, ԻԻՀ նախագահը հավելել է, որ իրանական բոլոր էթնիկ խմբերը միավորված են ազգային արժանապատվության և երկրի անկախության առանցքի շուրջ: Այս ազգային համախմբվածությունը, նրա խոսքերով, կառավարության հիմնական հենարանն է՝ անհավասարակշռությունները շտկելու և արդարադատությանն ուղղված ծրագրերը առաջ մղելու գործում։
Անդրադառնալով կառավարության կողմից կրթական արդարադատության ընդլայնմանն ուղղված ջանքերին, Փեզեշքյանն ասել է, որ ժողովրդի աջակցությունը, մասնավորապես՝ դպրոցների կառուցմանը և ուսանողներին աջակցությանը, երկրում սոցիալական դինամիզմի և հույսի հստակ նշան է։ Նա ընդգծել է, որ ամենուր, որտեղ ժողովուրդն ակտիվ է եղել, զարգացման ուղին ավելի հարթ է դարձել, և ազգ-պետություն կապն Իրանն ավելի ուժեղ է դարձրել Միացյալ Նահանգների, Սիոնիստական ռեժիմի և նրանց արևմտյան դաշնակիցների ճնշումների դեմ։