Իրանի ԱԳՆ խոսնակի ուղերձը՝ միակողմանի պատժամիջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ
Միակողմանի հարկադրանքի միջոցների դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ իր ուղերձում, ԻԻՀ ԱԳՆ ոխսնակըկրկին ընդգծել է Թեհրանի սկզբունքային դիրքորոշումը՝ դատապարտելով անօրինական պատժամիջոցները, և ճնշման այս գործիքը համարել է ազգերի հիմնարար իրավունքներին ուղղված ուղղակի սպառնալիք:
Էսմայիլ Բաղային իր ուղերձում հիշեցրել է, որ դեկտեմբերի 4-ը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի համաձայն, այն քաղաքականությանը դիմակայելու օր է, որը, թիրախավորելով երկրների առողջությունը, կյանքը, կրթությունը և զարգացումը, իրականում թիրախավորում է սովորական մարդկանց կյանքը:
Անդրադառնալով պատժամիջոցների անբարոյական և անօրինական բնույթին՝ նա ընդգծել է, որ միակողմանի հարկադրանքի միջոցները, մասնավորապես տնտեսական, ֆինանսական և բանկային պատժամիջոցները, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների օրինակներ են և լիովին հակասում են ՄԱԿ-ի կանոնադրության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքներին: Բաղային ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը տարիներ շարունակ նման ճնշումների զոհ է եղել, և դրանց վնասակար հետևանքները, հատկապես առողջապահության ոլորտում, ակնհայտ են:
Նա կոչ է արել պատասխանատվության ենթարկել Միացյալ Նահանգներին՝ որպես նման պատժամիջոցները կիրառող հիմնական երկիր, և ընդգծել է, որ այս քաղաքականության շարունակությունը ոչ միայն ճնշում է ազգերի վրա, այլև իրավունքների և համագործակցության վրա հիմնված միջազգային կարգի թուլացում:
ԱԳՆ ուղերձում ևս մեկ անգամ ընդգծվել է այն փաստը, որ Իրանը երկխոսության, փոխադարձ հարգանքի և համաշխարհային ասպարեզում միակողմանիության դեմ պայքարի կողմնակից է: