Ծովակալ Իրանի. Ռազմածովային ուժերը կարևոր դեր են խաղացել ազգային անվտանգության պահպանման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i240032-Ծովակալ_Իրանի._Ռազմածովային_ուժերը_կարևոր_դեր_են_խաղացել_ազգային_անվտանգության_պահպանման_գործում
Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է. -Հորմուզի նեղուցից մինչև Պարսից ծոցի հյուսիսը, ակտիվ ներկայությամբ և առաջադեմ հրամանատարական համակարգերով Ռազմածովային ուժերը կարևոր դեր են խաղացել Իրանի ազգային անվտանգության պահպանման գործում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2025 13:57 Asia/Tehran
  • /// Իրանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանի
    /// Իրանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանի

Pars Today- Իրանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է. -Հորմուզի նեղուցից մինչև Պարսից ծոցի հյուսիսը, ակտիվ ներկայությամբ և առաջադեմ հրամանատարական համակարգերով Ռազմածովային ուժերը կարևոր դեր են խաղացել Իրանի ազգային անվտանգության պահպանման գործում։

Իրանի Իսլամական Հանրապետության Ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ծովակալ Շահրամ Իրանին ուրբաթ օրը հայտարարել է. «Իրանի Ռազմածովային ուժերը կենսական և վճռորոշ ուժ են այսօր աշխարհում, և այս դիրքը ձեռք է բերվել վերջին տարիներին արտասահմանյան գործողությունների, այդ թվում՝ 86-րդ խմբի և հրամանատարական համակարգի գործողությունների շնորհիվ»։

Ըստ Pars Today-ի, ծովակալ Իրանին հավելել է. «Տարբեր ոլորտներում մարտիկների և հրամանատարների հաջող ներկայությունը բարձրացրել է Իրանի դիրքը զինված ուժերում և դա տեղի է ունեցել սիրելի նահատակների արյան և հեղափոխության նկատմամբ աջակցության շնորհիվ»։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը մատնանշեց Ռազմածովային համալսարանի դերը մասնագիտացված ուժերի պատրաստման գործում և հավելեց. «Ռազմածովային համալսարանը իր գիտական ​​և գործնական դասերով, երիտասարդների համար հարթել է հաջողության և առաջընթացի ճանապարհը, և այսօրվա ուսանողները հպարտությամբ կկրեն Իրանը պաշտպանելու ծանր պատասխանատվությունը»: