Արաղչի. Իրանը մշտապես աջակցություն է ցուցաբերել Արաքսի հյուսիսային ափի հարևաններին
https://parstoday.ir/hy/news/iran-i240228-Արաղչի._Իրանը_մշտապես_աջակցություն_է_ցուցաբերել_Արաքսի_հյուսիսային_ափի_հարևաններին
APA լրատվական գործակալության կողմից հրապարակված «Թեհրան և Բաքու. Պատմությունից ծնված հարևանություն, ապագայի հորիզոնում գործընկերություն» հոդվածում, Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է Արաքս գետի հյուսիսային ափի հարևանների հետ Իրանի անխզելի պատմական և մշակութային կապերին: Աբբաս Արաղչին գրել է, որ վճռորոշ պահերին Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է այս տարածաշրջանի երկրների հուսալի գործընկերը։
(last modified 2026-05-16T06:55:25+00:00 )
Դեկտեմբեր 10, 2025 12:43 Asia/Tehran
  • Արաղչի. Իրանը մշտապես աջակցություն է ցուցաբերել Արաքսի հյուսիսային ափի հարևաններին

APA լրատվական գործակալության կողմից հրապարակված «Թեհրան և Բաքու. Պատմությունից ծնված հարևանություն, ապագայի հորիզոնում գործընկերություն» հոդվածում, Իրանի ԱԳ նախարարն անդրադարձել է Արաքս գետի հյուսիսային ափի հարևանների հետ Իրանի անխզելի պատմական և մշակութային կապերին: Աբբաս Արաղչին գրել է, որ վճռորոշ պահերին Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է այս տարածաշրջանի երկրների հուսալի գործընկերը։

Արաղչին, ով վերջերս է վերադարձել Բաքվից, անդրադարձել է Իրանի և Ադրբեջանի պատմական համագործակցությանը և նշել, որ Իրանը չի կտրել Նախիջևանի ցամաքային կապը նույնիսկ ամենադժվար պայմաններում։ Անդրադառնալով ներկայիս համատեղ նախագծերին, ինչպիսիք են Քալալե-Աղբանդ կամուրջը, Արաքսի միջանցքի նախագիծը և Ռուսաստանի մասնակցությամբ էլեկտրաէներգիայի ցանցին միացման ծրագիրը, Արաղչին հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտության լուծմամբ, ոսկե հնարավորություն է ստեղծվել Արաքսը բաժանման խորհրդանիշից վերածելու համագործակցության զարկերակի։
Զգուշացնելով Հարավային Կովկասի տարածաշրջանում արտաքին միջամտության կապակցությամբ՝ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Հարավային Կովկասի անվտանգությունը ներմուծվող ապրանք չէ, և Թեհրանն ու Բաքուն պետք է զգոն լինեն, որպեսզի ոչ մի գործոն չսպառնա եղբայրական հարաբերություններին։ Նա ընդգծել է ներքին կարողությունների օգտագործման անհրաժեշտությունը՝ երկարատև կայունության հասնելու և հարևանների կենսական շահերը անտեսող նախագծերից խուսափելու համար։
Հղում անելով Իրանի պատմական դերին՝ որպես Կովկասում կայունության կողմնակից, այս ուղերձը ընդգծում է Թեհրանի վճռականությունը՝ բացելու համապարփակ համագործակցության նոր գլուխ և կառուցելու ընդհանուր և բարգավաճ ապագա տարածաշրջանի բոլոր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ։