Ծովակալ Սայարի. Բանակը կանգնած է Իրանի ցանկացած թշնամու ներթափանցման դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i240288-Ծովակալ_Սայարի._Բանակը_կանգնած_է_Իրանի_ցանկացած_թշնամու_ներթափանցման_դեմ
ԻԻՀ բանակի շտաբի պետն ասել է․ «Բանակը կանգնած է Իրանի ցանկացած թշնամու ներթափանցման դեմ»։
(last modified 2025-12-12T07:27:42+00:00 )
Դեկտեմբեր 12, 2025 10:57 Asia/Tehran
  • Ծովակալ Սայարի. Բանակը կանգնած է Իրանի ցանկացած թշնամու ներթափանցման դեմ

ԻԻՀ բանակի շտաբի պետն ասել է․ «Բանակը կանգնած է Իրանի ցանկացած թշնամու ներթափանցման դեմ»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի բանակի շտաբի պետ և համակարգողի տեղակալ՝ կոնտր-ծովակալ Հաբիբոլլահ Սայարիին  բանակի հրամանատարների և պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ, դիմելով երիտասարդ զինծառայողներին, ասել է, որ նրանք շարունակում են այն նահատակների ճանապարհն, ովքեր գծել են Իրանի պատվի և անկախության ուղին։

Անդրադառնալով Իրանի աշխարհաքաղաքական դիրքին և օտարերկրյա   ներխուժումների պատմությանը և նշելով, որ բանակի առաքելությունն է պահպանել Իսլամական Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու համակարգը, ծովակալ Սայարիին հավելել է, որ Իրանը այսօր դիմակայում է համակցված պատերազմի, որը ներառում է ռազմական, տնտեսական, սոցիալական և մեղմ պատերազմի սպառնալիքներ, և թշնամին փորձում է փոխել մարդկանց համոզմունքներն ու կենսակերպը, հետևաբար, այս հարցում զգոնությունն ու զգուշությունը կարևոր են։