Իրանցի կանանց ուժի ցուցադրումը նորարարական էկոհամակարգում. 1500 գիտելիքահենք ընկերությունների կառավարումը կանանց կողմից
https://parstoday.ir/hy/news/iran-i240334-Իրանցի_կանանց_ուժի_ցուցադրումը_նորարարական_էկոհամակարգում._1500_գիտելիքահենք_ընկերությունների_կառավարումը_կանանց_կողմից
Իրանցի կանանց ներկայությունն ու դերը երկրի նորարարական էկոհամակարգում հասել է այնպիսի փուլի, որ այլևս չի կարելի այն համարել մարգինալ: Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանում կանայք զգալի ներդրում են ունեցել գիտելիքահենք ընկերությունների կառավարման գործում, և այս միտումը ընդլայնվում է:
(last modified 2025-12-13T16:07:33+00:00 )
Դեկտեմբեր 13, 2025 15:02 Asia/Tehran
  • Իրանցի կանանց ուժի ցուցադրումը նորարարական էկոհամակարգում. 1500 գիտելիքահենք ընկերությունների կառավարումը կանանց կողմից

Իրանցի կանանց ներկայությունն ու դերը երկրի նորարարական էկոհամակարգում հասել է այնպիսի փուլի, որ այլևս չի կարելի այն համարել մարգինալ: Վերջին վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանում կանայք զգալի ներդրում են ունեցել գիտելիքահենք ընկերությունների կառավարման գործում, և այս միտումը ընդլայնվում է:

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի նորարարության և բարգավաճման հիմնադրամի ղեկավար Ասղար Նուրալլահզադեն «Արեգակի լույսը. կանանց մեծարումը»խորագրով միջոցառման ժամանակ հայտնել է,որ ավելի քան 1500 գիտելիքահենք ընկերություններ կառավարվում են կանանց կողմից: Նրա խոսքով՝ երկրում գործող մոտ 10 հազար 200 գիտելիքահենք ընկերություններից այս թիվը ցույց է տալիս կանանց իրական և աճող դիրքը գիտական, տեխնոլոգիական և կառավարչական ոլորտներում:

Անդրադառնալով վերջին տարիներին կանանց կառավարչական բաժնի աստիճանական աճին, Նուրալլահզադեն ընդգծել է, որ կանանց կողմից կառավարվող գիտելիքահենք ընկերությունների զարգացումը կարող է կարևոր դեր խաղալ գիտելիքահենք տնտեսության ամրապնդման և կայուն աճի գործում: Նա նաև հայտնեց Նորարարության և բարգավաճման հիմնադրամի կողմից այս ընկերություններին աջակցության շարունակականության մասին՝ այն համարելով արդյունավետ քայլ տեխնոլոգիական ձեռներեցության ոլորտում կանանց դիրքի ամրապնդման գործում։