Հայազգի գիտահետազոտողը՝ Թեհրանի ընտրյալը
Ամիրքաբիր տեխնոլոգիական համալսարանի հայ գիտահետազոտողը դարձել է Թեհրան նահանգի ընտրյալ գիտաշխատողը։
Թեհրան նահանգի առաջին հետազոտությունների և տեխնոլոգիաների փառատոնում, Ամիրքաբիրի տեխնոլոգիական համալսարանի հայազգի պրոֆեսորը ընտրվել է որպես նահանգի ընտրյալ գիտաշխատող։
Այս համալսարանի էլեկտրատեխնիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, Իրանահայ համայնքի գիտական ականավոր գործիչ դոկտոր Գևորգ Կարապետյանն այս կոչմանը արժանացել է իր լայնածավալ գիտական և հետազոտական գործունեության շնորհիվ։
Դոկտոր Կարապետյանը մինչ օրս հրատարակել է ավելի քան 1500 գիտական հոդված, որոնցից գրեթե 900-ը ներկայացվել են միջազգային կոնֆերանսներում Իրանում և արտերկրում, իսկ ավելի քան 600 գիտահետազոտական և ISI հոդվածներ հրապարակվել են հեղինակավոր տեղական և արտասահմանյան ամսագրերում։
Նա նաև 30 մասնագիտական գրքերի հեղինակ և թարգմանիչ է և իր անունով գրանցել է 27 գյուտ գիտական և տեխնոլոգիական ոլորտներում։ Հայազգի այս պրոֆեսորը նաև աշխատել կամ համագործակցել է որպես տնօրեն կամ խորհրդատու ավելի քան 40 հետազոտական նախագծերի շրջանակներում՝ տարբեր համալսարանների և կառուցների հետ, այդ թվում՝ Իրանի Էներգետիկայի նախարարության, Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության և Իրանի հետազոտությունների ու տեխնոլոգիաների գերագույն խորհրդի հետ։
Այս հայազգի գիտաշխատողի ընտրությունը ևս մեկ անգամ ընդգծում է իրանահայ համայնքի ազդեցիկ դերը այս երկրի գիտական և տեխնոլոգիական առաջընթացի գործում։