Վելայաթի. Կովկասի համար Թրամփի նախագիծը ոչնչով չի տարբերվում «Զանգզուրի միջանցքից»
https://parstoday.ir/hy/news/iran-i240436-Վելայաթի._Կովկասի_համար_Թրամփի_նախագիծը_ոչնչով_չի_տարբերվում_Զանգզուրի_միջանցքից
Հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «Կովկասի վերաբերյալ այսպես կոչված Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգզուրի միջանցքից», և Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ դեմ է դրան»։
(last modified 2025-12-16T07:21:03+00:00 )
Դեկտեմբեր 16, 2025 10:51 Asia/Tehran
  • Վելայաթի. Կովկասի համար Թրամփի նախագիծը ոչնչով չի տարբերվում «Զանգզուրի միջանցքից»

Հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով խորհրդականն ասել է. «Կովկասի վերաբերյալ այսպես կոչված Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգզուրի միջանցքից», և Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ դեմ է դրան»։

IRNA-ի հաղորդման համաձայն, Իրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Գրիգոր Հակոբյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների, մասնավորապես՝ Հարավային Կովկասի վերաբերյալ։

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցներն ընդգծել են այդ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։

Անդրադառնալով Կովկասի համար Թրամփի նախագծին, Վելայաթին ասել է․- Իրանն ի սկզբանե դեմ է եղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքին, քանի որ Թեհրանը մերժում է տարածաշրջանային երկրների սահմանների ցանկացած փոփոխություն և զգուշանում է անվտանգության սպառնալիքներից։ 

«Այդ միջանցքը կարող էր ապահովել ՆԱՏՕ-ի ներկայությունն Իրանի հյուսիսում, ինչը անվտանգության լուրջ ռիսկեր կստեղծեր Իրանի հյուսիսային շրջանների եւ Ռուսաստանի հարավի համար»,-ասել է Վելայաթին։

Նա հավելել է, որ «Թրամփի պլանը», ըստ էության, նույն նախագիծն է, միայն փոփոխված անվանումով, և ներկայումս իրականացվում է ամերիկյան ընկերությունների՝ Հայաստան մտնելու միջոցով։

Ընդգծելով, որ փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները սկզբում մտնում են զգայուն տարածքներ՝ թվացյալ տնտեսական ծրագրերով, սակայն նրանց ներկայությունը աստիճանաբար ընդլայնվում է ռազմական և անվտանգության առումով, Վելայաթին նշել է. «Իրանի սահմանների մոտ ԱՄՆ-ի ներկայությունը ցանկացած ծրագրի տեսքով ունի հստակ անվտանգության հետևանքներ»։

Այս հանդիպման ժամանակ Հայաստանի դեսպանը նաև երկու երկրների միջև հարաբերությունները բնութագրել է որպես շատ կարևոր և ռազմավարական, և նշել է, որ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն է։

Կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերություններն ամրապնդելու և տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցությունները շարունակելու անհրաժեշտությունը։