Փեզշեքյան. Իմամ Խոմեյնին իր ողջ էությամբ պայքարել է բռնակալության դեմ
https://parstoday.ir/hy/news/iran-i240532-Փեզշեքյան._Իմամ_Խոմեյնին_իր_ողջ_էությամբ_պայքարել_է_բռնակալության_դեմ
ԻԻՀ նախագահն ասել է. Իմամ Խոմեյնին իր ողջ էությամբ պայքարել է բռնակալության և բռնատերի դեմ, և նրա խոսքերում ու գործերում հստակորեն կարելի է տեսնել այն, որ ոչ մի կերպ չպետք է խոնարհվել բռնատերերի առջև։
(last modified 2025-12-18T08:16:40+00:00 )
Դեկտեմբեր 18, 2025 11:46 Asia/Tehran
  • Փեզշեքյան. Իմամ Խոմեյնին իր ողջ էությամբ պայքարել է բռնակալության դեմ

ԻԻՀ նախագահն ասել է. Իմամ Խոմեյնին իր ողջ էությամբ պայքարել է բռնակալության և բռնատերի դեմ, և նրա խոսքերում ու գործերում հստակորեն կարելի է տեսնել այն, որ ոչ մի կերպ չպետք է խոնարհվել բռնատերերի առջև։

Ըստ «Իրան Պրես»-ի, նախագահ Մասուդ Փեզշեքյանը Թեհրանի գագաթնաժողովի դահլիճում կայացած Իմամ Խոմեյնիի առաջին համաշխարհային մրցանակի հանձնման արարողության ժամանակ ասել է. «Դժվար է խոսել Իմամ Խոմեյնիի մասին ձեր ներկայությամբ, քանի որ մարդ զգում է իր ուսերին ճանապարհի ծանր բեռը»։Նա հավելել է. «Երբ ես համեմատում եմ Իմամի վարքագիծը Իմամ Ալիի կտակի հետ, հասկանում եմ, որ մեծ Իմամը իրականացրել է այն»։

Նախագահը ընդգծել է. «Իմամը մի անհատ և մարդ էր, որը ոչ մի կերպ չէր փնտրում և հետապնդում աշխարհիկ կյանքը, և այս մեծ մարդուց  մենք անտարբերություն տեսանք աշխարհիկ կյանքի նկատմամբ»։

Նա նշել է. «Իմամը կապված չէր այն ամենին ինչ իր տրամադրության տակ էր և դրանք կորցնելիս չէր ափսոսում։ Իսկ երբ մարդը կախված չլինի աշխարհից նա կկարողանա բարձրաձայնել ճշմարտությունը»։

Փեզեշքյանը նշել է. Իմամ Խոմեյնին իր ողջ էությամբ պայքարել է բռնակալության և բռնատերի  դեմ, և նրա յուրաքանչյուր խոսքում ու գործում հստակորեն կարելի է տեսնել այս ճշմարտությունը, որ ոչ մի կերպ չպետք է խոնարհվել բռնատերերի առջև։